Skip to content →

Ի՞նչպես դառնալ Ա-կարգի մոլագար անհատ ձեռներեց

Երբևէ հանդիպե՞լ եք իրական մոլագար հանճարեղ ձեռնարակատիրոջ: Ես խոսում եմ այն տեսակի մասին, ով ունի կենտրոնանալու անասելի կարողություն: Հենց այս տեսակն է կարողանում կառավարել աշխատանք-կյանք բալանսը: Նրանց ականջին խորթ է ապրելակերպ կառուցելու գաղափարները: Երբեմն մոռնում են սնվելու մասին, երբ աշխատաում են: Տարօրինակ են. հակված են մարդկանց իրենցից օտարելուն:
Այնուամենայնիվ, այս տիպի ձեռնարկատերերը հասնում են գլխապտույտ հաջողության: Երբեմն նրանց գրեթե ասպերգերի մակարդակի հասնող տարօրինակությունը այս մարդուն դարձնում է մեքենա:
Եթե անկեղծ ես, նման մարդուն հանդիպելը քեզ կստիպի մտածել. “Եթե հաջողության հասնելու ճանապարհը այսպես է լինելու, վստահ չեմ՝ ես կկարողանամ դա անել թե՞՝ ոչ”: Եվ դա շատ լուրջ մտահոգվելու առիթ է, որովհետև դու գիտես, որ սկզբունքայնորեն տարբեր ես:
Արժևորում ես բալանսը: Մարդկային փոխհարաբերությունները քո մոտ ստացվում են: Եթե մոլագարի նման աշխատում ես, մի քիչ սպառվում ես և ստիպված պետք է մի փոքր հանգստանաս: Ցանկանում ես հաջողության հասնել, սակայն ձգտում ես նաև ազատության և զվարճանքի:
Եվ միևնույն ժամանակ զարմանում ես, որ քո բիզնեսը այլևս հաջողակ չէ: Երբեմն զգում ես, որ ասես պտտում ես քո անիվները՝ առանց առաջ շարժվելու:
Համամի՞տ ես: Եթե այո, պետք է մարմնավորես Ա կարգի մոլագար ձեռնարակատիրոջ որոշակի հատկանիշներ, ով հաղթելուց բացի ոչինչ չի անում: Լավ նորությունը այն է, որ դա ձեռք բերովի հատկանիշ է, որը կարող ես ըստ քո ցանկության օգտագործես կամ չօգտագործես համապատասխան իրավիճակում:

Ի՞նչպես կարելի է դա անել
Մտածիր, որ կյանքը (մասնավորապես աշխատանքը) մրցավազքերի շարք է:
Մոլագարային կենտրոնացվածության առաջին բանալին քո կյանքի, աշխատանքի և օրացույցիդ նկատմամբ ունեցած քո պատկերացումների որոշակի փոփոխությունն է:
Շատ ձեռնարակտերեր, ովքեր գնահատում են “բալանսը” ավելի շատ են միտված միկրոսկոպիկ պայքար մղել իրենց կյանքի յուրաքանչյուր օրվա համար, որպեսզի օպտիմալացնեն աշխատանք, առողջություն, ընկերներ, ընտանիք և այլ առաջնային կարևորության հարցեր:
Պետք է որ, դու բաժանես ժամերը օրվա կտրվածքով՝ նշված բոլոր առաջնահերթությունները հաջողությամբ հասցնելու համար:
Ա կարգի մոլագար ձեռնարկատերը կյանքին նայում է բոլորովին ուրիշ՝ արծվի աչքերով: Նրանք ամիսները և նույնիսկ ՏԱՐԻՆԵՐԸ դիտարկում են որպես ժամանակը բալանսավորելու միջոցներ: Նրանք կծախսեն առնվազն երեք ամիս տևողությամբ անքուն գիշերներ նոր գաղափարի կամ նոր ապրանք կերտելու համար: Այդ ժամանակ, Ա կարգի ձեռնարկատերը իրեն կիզոլացնի սոցիալական շփումներից: Այդ ժամանակ վերջինիս չի հետաքրքրի առողջությունը և ընտանիքը և կյանքը կթվա անկայուն:
Այնուհետև, Ա կարգի ձեռնարկատերը կփորձի որևէ արժեքավոր բան ստեղծել: Նրանց նոր բիզնես գաղափարը կֆինանսավորվի կամ վերջինիս ստեղծած ապրանքը կսկսի եկամուտ ապահովել: Նրանք հաղթել են: Նրանք հետ կվերադառնան աշխարհ և կսկեն հանդիպել ընկերներին և ընքանիքին նույն մոլագար կենտրոնացվածությամբ:
Այս ցիկլը մարդկանց տարօրինակ կթվա: Այն կհանգեցի բարեկամության: Սակայն վերջինը այդքան էլ լավ չէ ձեռնարկատիրոջ առողջության համար: Այնուամենայնիվ, այն ստեղծում է ֆենոմենալ բիզնեսներ և այս տեսակի մարդկանց հասցնում է հաջողության ամենաբարձր մակարդակներին:
Մենք տեսել ենք, թե ինչպես են շատ անհատ ձեռներեցներ զոհաբերում ամեն ինչ իրենց կյանքում այն քայլերի համար, որոնք տարիներ են տևում: Սակայն պետք է նշել, որ այդ ցատկերը ստեղծում են բիզնեսներ, որոնք արժեն մի քանի միլլիոն դոլլարներ կամ ավելի շատ:
Արդյո՞ք դու միայն կցանկանայիր 4 ամիս կենտրոնանալ 7 տեսակի պատկեր ստանալու վրա: Եթե դու ոչ՝ այս մոլագար հանճարները՝ այո: Նրանք խաղում են երկարաժամկետ խաղը: Նրանք գիտեն, որ իրենց թոշակի անցնելու տարիքը պետք է լինի 30 կամ 40-ը: Նրանք գիտեն, որ իրենք կվայելեն իրենց աշխատանքի արդյունքը: Կանոնակարգված օրվան, շաբաթվան կամ ամսին հետևելու փոխարեն՝ Ա կարգի ձեռնարկատերերը բալանսավորում են իրենց կյանքը տասնամյակների կտրվածքով: Հենց սա է վերջիններիս տալիս կենտրոնանալու ազատություն: Եվ հենց դա է կերտում աշխարհի ամենամեծ և ամենահաջողված բիզնեսները: Պետք է մոլագարության աստիճան լինել մրցունակ:
Երբևէ մտածել ես՝ ո՞րտեղից են այս տեսակ մարդիկ ստանում իրենց անվերջանալի ուժը և կենտրոնացումը:
Շատ պարզ է. նրանք սոցիոպատի աստիճան մրցունակ են: Սա վերջիններիս հնարավորություն է տալիս զգալ թե իրականում ինչ է նշանակում “քրտնաջան աշխատանք և պայքար” որպես պարզապես՝ “խաղ”:
Գիտության տեսանկյունից հարկ է համարվում նշել, որ համաձայն մի շարք գիտական ուսումնասիրությունների՝ ծայրահեղ հաջողակ մարդիկ միտված են ընկալել իրենց աշխատանքը որպես իրենց դեմ մրցակցություն, ինչն էլ իր հերթին դիտարկվում է որպես կարևոր առավելություն:
Մրցունակության խաղը գնահատելը կարևորագույն մտային խաղ է, որը մոլագար ձեռնարկատերերը օգտագործում են առաջ գնալու համար:
Ա կարգի մոլագար ձեռնարկատերը առանց դադարի կարգավորում են կյանք-աշխատանք բալանսը: Նրանք չեն կարող խաղալ վոլելյբոլ առանց հաշիվը պահելու: Այլապես ո՞րն է իմաստը: Ինչպե՞ս կարելի է իմանալ՝ ո՞վ հաղթեց: Ինչպե՞ս կարելի է իմանալ, որ աճում ես:
Անդադար չափումը վերաբերվում է նաև բիզնեսին՝ հետևելով թե ինչպես է կարելի է հաղթահարել վիդեո խաղ հիշեցնող մարտահրավերը: Ա կարգի ձեռնարկատիրոջ ներքին երեխան սպառվում է շատ փոքր մարտահրավերից: Սա մոտվացիայի խնդիր չէ, դա մոլուցք է: Եթե ուզում ես սպառվես մոլուցքից բիզնեսում հաղթող դուրս գալու համար, պետք է զարգացնես այս մտավոր մկանը քո կյանքի բոլոր բնագավառերում: Հնարքը՝ սուպեր մրցունակ մարդ դառնալն է և հարկադրաբար ամեն ինչը չափելը:
Սկսելու համար, փորձիր գտնել ինքդ քո և ուրիշների հետ մրցակցելու ձևեր արօրյա կյանքում: Առավել հասարակ մարդկանց համար, սոցիալական մրցակցությունը մանկության մի մասնիկ է, որն արդեն անհետանում է հասուն տարիքում: Մենք ինքներս մեզ հեռվացնում ենք մրցունակ լինելուց և փորձում ենք մեր ընկերներին սպորտի, խաղերի կամ խոսկացությունների ընթացքում չջախջախել:
Այնուամենայնիվ, հենց սա է, որ ստիպում է ձեռնարկատերերին լինել հաղթող բոլոր բնագավառներում և ձեռք բերել մոլոգարին բնորոշ կենտրոնանալու կարողություն:
Պետք է խաղալ հաղթելու համար: Պետք է պահել հաշիվը վստահ լինելու համար, որ հաղթում ես: Եվ այս կոնտեկստում, բիզնեսը խաղ է: Համադրիր այս երկու սկզբունքները և կարող ես վստահ լինել, որ ապրում ես հենց այն կյանքը, որտեղ վստահաբար հետևում ես հստակեցված բիզնես մարտահրավերներին կենտրոնացված ձևով:
Սա անելու համար, դու վստահաբար պետք է գինը վճարես: Մոլագար ձեռնարկատիրության կողմնային ազդեցությունը քո կյանքի մյուս բնագառների վրա կարող է ծանր ազդեցություն թողնել: Սակայն ընկերների, ընտանիքի հետ կապ հաստատելով և առողջությանը հետևելով և նույնիսկ անձնական երջանկության ինդեքս ստեղծելով կարող ես գրանցել մոլագար հաջողություն և որոշակի մարդկային արժեքներ նույնպես:

Published in Uncategorized

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *