Skip to content →

Էգոիզմի և համեստության հավասարակշռությունը, որը պետք է կառավարեմ

Ես իսկապես ծախսել եմ իմ ժամանակը մտածելով «էգո»-ի և համեստության մասին

Հետաքրքիր իրավիճակ է, երբ հայտնվում ես մի կետում, որտեղ դու լավագույնն ես և միևնույն ժամանակ ամենավատը: Դու բոլոր ժամանակների մեծն ես, ու աննշանը:

Դա հենց այն է, ինչ ես փորձում եմ անել:

Կարծում եմ, որ շատ կարևոր է իմանալ, երբ արթնացնել ձեր վստահությունը, հատկապես այն ժամանակ, երբ մարդիկ ձեզ վանում են, զիջում են ձեզ, կամ կասկածում են ձեր հնարավորությունների վրա, և ըստ ինձ հավասարապես կարևոր է իմանալ, թե երբ է պետք ցույց տալ ձեր համեստությունը, երբ մարդիկ ասում են, դու <<լավագույնն>> ես, դու հանճար ես, կամ լավագույն բիզնեսմենը և այլ մնանատիպ բաներ:

Դա հավասարակշռում է գովասանքն ու համեստությունը:

Գժվել կարելի է, թե որքան եմ խաղում այդ երկու ծայրահեղությունների կենտրոնում:

Իսկապես հավատում եմ, որ ամբողջ ժամանակ զբաղված եմ սրանով : Ես պարզապես ունեմ էներգիա և խիզախություն, աշխատանքի էթիկա և անկեղծ կարծում եմ, բոլորն իսկապես թերագնահատում են ինձ:

Կարծում եմ մարդիկ չգիտեն, թե ինչի եմ ես ընդունակ, և ես դա հասկանում եմ, բայց միևնույն ժամանակ դեռ 45 տարեկան երեխա եմ:

Ես նոր-նոր մշակում եմ իմ հաղորդակցման ոճը, առավելագույն ազդեցություն ունենալու համար: Ես պարզապես սկսում եմ սահմանել իմ ասելիքը, որոշել, ում և որտեղ ասել և նմանատիպ այլ բաները: Սկսում եմ հասկանալ, որ ես երեխա եմ, և նույնիսկ մոտ չեմ կատարելության:

Մարդիկ թերագնահատում են ինձ: Ժամանակաշրջան:

Նաև հավասարազորապես ու զուգահեռաբար ճշգրիտ նույն էներգիայի, կարևորության և ինտենսիվության մեջ … Ես նաև հավատում եմ, որ ոչ մի նշանակություն չունեմ, ու ձեզնից յուրաքանչյուրն անընդհատ անում է հրաշալի բաներ է ձեր ընտանիքների, հարևանության և աշխարհի համար:

Կան միլիոնավոր մարդիկ, և ես նկատի ունեմ տասնյակ միլիոն, անհավատալիորեն տաղանդավոր, հրաշալի, ազնիվ, յուրահատուկ մարդիկ, որոնք շատ ավելի շատ ազդեցություն ունեն իրենց փոքրիկ դաշտում կամ մեծ դաշտում. շատերը գովում եմ ինձ ջանասիրաբար, որն անհավանական է, բայց ինձ համար դեռ դժվար է ընդունել:

Ձեր աջակցությունը ինձ համար ամեն ինչ է: Ամբողջ սրտով շնորհակալ եմ ձեզնից:

Բայց ես դեռ չեմ կարողանում այն ընդունել:

Համեստության և վստահության հետ կապված մյուս բանը որի մասին մտածելով շատ ժամանակ եմ ծախսել այն է որ, ըստ ինձ ես կապ չունեմ իմ հաջողությունների հետ:

Այսպիսով, երբ ես մեծ գովասանքի եմ արժանանում, ինչպես օրինակ <<դու լավագույնն ես>>, դու հրաշալի ես, կամ դու գնում ես F1 (Ֆորմուլա 1-ի թիմ), ես պարզապես կարծում եմ, դա ավելի մեծ ցուցանիշ է իմ ծնողների և հրաշալի մանկության համար. ես մեծացել եմ այս հրաշալի երկրում ՝ունենալով կապիտալիզմ, անլիարժեքություն ու հնազանդություն, երբեք չեմ սովորել բողոքել և ուրիշներից որևէ բան ակնկալել և միշտ պատասխանատվություն կրել իմ ուսերին:

Կարծում եմ, որ «հատուկ բաները» գալիս են իմ ծնողների ԴՆԹ-ից և նրանց դաստիարակած վարքագծից ու այն պայմաններից, որոնցում ես մեծացել եմ:

Բայց ի՞նչ կապ ունի դա ինձ հետ:

Այսպիսով, երբ ես լսում եմ գովասանք, ես իսկապես հարցնում եմ, ինչ կապ ունի դա ինձ հետ:

Բայց ես գիտակցում եմ, որ ամեն ինչ իմ մեղքով է: Սա հակառակ ուղղություններով ձգելու նման է:

Երբ ես ձախողվում եմ, ուրախությամբ ընդունում եմ այդ փաստը և վերցնում եմ պատասխանատվությունը ինձ վրա ու փորձում եմ ուղղել դա:

Կարծում եմ, որ երջանկություն, ժառանգություն ու համեստություն ձեռք բերելու համար պետք է հետևես համեստության և սեփականության իրավունքի սկզբունքներին, երբ ձախողվում ես, իսկ երբ դու ես տիրապետում իրավիճակին պետք է երախտապարտ լինես:

Դա ես եմ ու իմ շպարը, և դրա համար ես կյանքում հաղթում եմ ու այդ պատճառով միշտ հաղթելու եմ, քանի որ երբ դուք 100% հաշվետու եք ու գիտեք ձեր անելիքը, չեք կարող պարտվել:

Երբ դուք 100% պատասխանատու եք, խնդիր լինելու դեպքում և հաղթանակի ժամանակ գովում եք ուրիշներին, դուք անպարտելի:

Իմ գլուխը երբեք այնքան զբաղված չի լինի, որ մոռանա սա:

Երբ ես «ստանում եմ այն», ձեռք եմ բերում համբավ ու հասնում եմ այնտեղ, որտեղ ուզում եմ լինել, երբեք չեմ հավատում իմ հաջողությանը:

Եվ երբ ամեն ինչ վատ է, ես երբեք մատնացույց չեմ անի որևէ մեկին:

Բոլորը մատնացույց են անում՝ վախենալով իրենց մեղքից: Դա բոլորի մեղքն է, բայց ոչ քո սեփականը. մեղավոր է երկիրդ, միջավայրդ, ծնողներդ, դպրոցական համակարգը, ձեր ղեկավարը, ձեր մորաքույրը, հանգամանքները և, իհարկե, ողբերգություններ ու հանցագործություններ տեղի են ունենում, երեխաները շահագործվում են, վատ բաներ իրոք, իսկապես պատահում են: Ես չեմ ասում, որ սա իրական չէ, պարզապես 95% -ի համար, դա #մտածելակերպ է:

Պահեք ձեր հեռանկարները հիմնավորված՝ ոչ շատ բարձր, և երբեք չափազանց ցածր:

Երբեք չեմ անտեսի: Ես ունենում եմ վատ օրեր, բայց պահում եմ դա իմ մեջ:

Երբ ամեն ինչ լավ է, դա ուրիշների շնորհիվ է, իսկ հենց որ գործերը վատ են ընթանում՝ իմ մեղքն է: Սա իմ ասելիքն է ձեզ:

Սա այն է ինչին ես հավատում եմ:

Published in Uncategorized

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *