Ես ցանկանում եմ նշել այն բոլոր խնդիրները, որոնց դու կբախվես 2019-ին։ Լինելով ընկերության ղեկավար՝ ուզում եմ առաջարկել իմ մշակված լուծումներն այդ խնդիրների համար: Անկախ նրանից՝ դու «ստարտափ» ես, թե խոշոր ու հաջողակ ընկերություն, այս չորս խորհուրդը կօգնի քեզ, ինչպես օգնել է ինձ բիզնեսը զարգացնելիս և ներդրումներ անելիս:
1. Ինչպես մոտիվացնել աշխատողներին, երբ նրանք չեն ուզում ամբողջ նվիրվածությամբ աշխատել:
Յուրաքանչյուրս մոտիվացվում ենք տարբեր աղբյուրներից: Բոլորս էլ ունենք իղձեր, նպատակներ և հավատամք, որոնք շարժիչ ուժ են մեզ համար: Երբեք չմտածես, թե փողն է ամենամեծ մոտիվացիան: Դա այդպես չէ:
Յուրաքանչյուրս ունենք մեր պատճառներն այս կամ այն վայրում աշխատելու համար, հետևաբար պետք է լսել աշխատակցին․ հասկանալու համար, թե ինչ է նրան պետք մոտիվացիայի համար։
Հենց դու պետք է տաս դա նրան։ Արդյունքում նա էլ ավելի ջանասիրաբար կաշխատի քեզ համար: Միշտ հիշի՛ր, հաջողակ ղեկավարները լավ ունկնդիրներ են:
Այսպիսով դու պետք է լարես ականջներդ, նստես իրենց կողքին և հասկանաս, թե որտեղ իրենք տեսնում իրենց: Ո՞րն է իրենց նպատակը: Ո՞ւր են ուզում հասնել: Միայն այս կերպ դու կմոտիվացնես նրանց: Սա քեզ կդարձնի հրաշալի ղեկավար:
2. Արդյո՞ք հաճախորդը միշտ ճիշտ է:
Երբ հանդիպում եմ չափազանց նյարդայնացած հաճախորդի, առաջին բանը, որ անում եմ․ հասկանալ, թե արդյո՞ք նա ճիշտ է: Հավաքում եմ ամբողջ ինֆորմացիան, լսում բոլոր ներգրավվածներին։ Եթե պարզվում է, որ հաճախորդը 100% ճիշտ է, ապա լավ առաջնորդին մնում է միայն մեկ բան՝ ցուցաբերել նրբանկատություն: Սա լավագույն զենքն է վաճառքի և հաճախորդների սպասարկման ոլորտներում:
Ոչ ոք չի սիրում նահանջող ղեկավարներին: Ես տալիս եմ հարցը, լսում պատասխանը և իրականացնում շտկումներ:
Պարզապես պետք է դրսևորել նրբանկատություն:
3. Մշակույթը գալիս է վերևից` ներառյալ վատ մշակույթը:
Ես շատ եմ խոսել այն մասին, որ ամեն ինչ ընկերությունում գալիս է վերին օղակներից: Ընկերության մշակույթը ձևավորվում և բնորոշվում է ղեկավարի պահվածքով ու վերաբերմունքով:
Քեզ դուր չի գալիս ինչպես են աշխատում մենեջերները, խոսիր նրանց հետ, օրինակ ծառայիր:
Ուզում ես ոչ ոք չուշանա հանդիպումից, առաջին հերթին դու մի՛ ուշացիր:
Ուզում ես առօրյա «դրեսս կոդ» լինի ֆիրմայում, առաջինը դու այդպես հագնվիր:
Կարծում ես, որ հանդիպումները շատ են, դու քիչ հանդիպումներ կազմակերպիր:
Բոլորը քեզ են նայելու:
4. Ստեղծի՛ր արագություն` տալով վստահություն:
Պատճառը, թե ինչու են բազմաթիվ ընկերություններ դանդաղ առաջ ընթանում, այն է, որ անփորձ ղեկավարները դժվարությամբ են վստահում իրենց թիմին:
Շատերն են խոսում վստահություն վաստակելու մասին: Ես կարծում եմ դա դանդաղ և եսասիրական մոտեցում է: Վաղ, թե ուշ գալիս է ժամանակը, երբ պետք է թույլ տաք ձեր երեխային «մեծի պես» ապրել: Գալիս է ժամանակը, երբ պետք է նետեք նրանց ջրի մեջ և ստիպեք լողալ:
Դա ես անում եմ հենց սկզբից:
Շատ ղեկավարներ դժվարանում են վստահել, քանի որ վախենում են հետևանքներից: Նրանք վախենում են աշխատակցի հնարավոր սխալներից:
Երբ վախենում ես տանուլ տալ կարճաժամկետ հատվածում, ստիպում ես, որպեսզի մարդիկ վաստակեն քո վստահությունը: Ի վերջո, դա դանդաղեցնում է ձեր ընթացքը երկարաժամկետ հատվածում և նվազեցնում հաջողության հասնելու հնարավորությունը:
Ես անում եմ հակառակը: Աշխատակիցների վրա սահմանափակումներ և արգելքներ դնելու փոխարեն, ես հանում եմ դրանք, որպեսցի նրանք «ցույց տան» իրենց:
Ահա թե ինչու են շատ ղեկավարներ փորձում միկրոմենեջմենթով զբաղվել: Սա հատկապես տեղի է ունենում այն ժամանակ, երբ ղեկավարը նոր է իր պաշտոնում, քանի որ նրանք դեռ իրականացնողի մտածելակերպ ունեն, որը մնացել է նախորդ պաշտոնից և դժվարացնում են փոխանցել այդ դերն այլ անձի:
Comments