Աշխարհում այնքան շատ մարդիկ չունեն իրենց ժամանակը կառավարելու տեխնիկան:
Ես միշտ նամակներ եմ ստանում մարդկանցից, ովքեր բողոքում են, որ «ժամանակ չունեն» կառուցելու այն բիզնեսը, որը ցանկանում են կամ հետևելու իմ խորհուրդներին:
Ճշմարտությունն այն է, որ դուք ավելի շատ ժամանակ ունեք, քան կարծում եք:
Դուք ունեք օրական 24 ժամ:
Ասենք, դուք աշխատում եք առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան ժամը 5-ը: Հիասքանչ է: Դա օրական 8 ժամ է:
Եվ եկեք կարծենք, որ մեկ ժամ վատնում եք աշխատավայր հասնելու և մեկ ժամ վերադառնալու վրա: Հրաշալի է: Դա ընդամենը 10-ը ժամ է:
Ցանկանում ե՞ք ժամանակ անցկացնել ձեր ընտանիքի հետ: Հիասքանչ է. դուք կարող եք 2 ժամ անցկացնել նրանց հետ, երբ հասնում եք տուն:
Անհրաժեշտ է՞ գիշերը 7 ժամ քնել: Հոգ չէ:
Օրական դեռ 5 ժամ էլ ազատ ժամանակ եք ունենում:
Ինչն է ինձ հետաքրքրում. ինչ ե՞ք անում դուք այդ 5 ժամվա ընթացքում:
Իրականությունն այն է, որ դուք էլ՝ շատերի նման, այդ ժամանակը վատնում եք հեռուստացույց դիտելով, ընկերների հետ զվարճանալով կամ էլ «հանգստանալով», քանի որ հոգնել եք ամեն օր ժամը 9-ից մինչև 5-ը աշխատելուց:
Այս հոդվածում ես ձեզ հետ կկիսվեմ որոշ խորհուրդներով և մեթոդներով, որոնք կիրառում եմ սահմանափակ ժամանակիս ամեն վայրկյանը արդյունավետ օգտագործելու համար, և որոնք կարող եք անել նաև դուք:
1. ՀԵՏԱՁԳՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՆԱՑԵՔ «ԱՈՒԴԻՏԻ ՌԵԺԻՄՈՒՄ» Մարդիկ չեն զարմանա այն փաստից, որ շատ բան եմ հասցրել անել` ունենալով հիանալի կարգապահություն:
Բայց ես էլ շատ բան եմ արել:
Ես մշտապես մնում եմ «աուդիտի ռեժիմում»: Ես միշտ հավասարակշռում եմ այն, ինչն ամենակարևորն է և առաջնայնությունը տալիս եմ դրան իրական ժամանակում: Ես հարմարվում եմ իմ կյանքի իրականությանը այն պահին, երբ ապրում եմ:
Այսպիսով, եթե ինչ-որ բան չափազանց կարևոր էր երեկ, իմ այսօրվա դրությունից ելնելով ես կարող եմ որոշել, որ դա այդքան էլ կարևոր չէ: Ես ամբողջովին մտահոգված եմ այն բանով, որն ամենակարևորն եմ համարում այս պահին: Սակայն, «առաջնահերթությունները» կարող են հետ մղվել:
Քանի դեռ ամեն օր ես ինչ-որ բան եմ անում, ուրեմն գիտեմ, որ ասեղը շարժում եմ: Ես չեմ դժգոհում այն գործերի քանակից, որոնք «պետք է» անեմ, կամ իմ առաջնահերթությունների թվից:
Ինչ-որ բան 2-րդ կարևորագույնից կարող է դառնալ 9-րդ ամենակարևորը, 10-րդ ամենակարևորը, և կարող է պատահել, որ դրան չանդրադառնանք ամբողջ տարվա ընթացքում: Եվ դա նորմալ է, քանի դեռ ես անընդհատ ինչ-որ բան եմ անում:
2. ԲԻԶՆԵՍՈՒՄ «ԱՆՀԱՅՏ» ԽՆԴԻՐՆԵՐԻՑ ՄԻ ԽԵՂՎԵՔ
Երբ խոսքը վերաբերում է բիզնեսում խնդիրների լուծմանը, ես չեմ դժգոհում այն խնդիրներից, որոնք «չգիտեմ»:
Սա կարևոր է: Այսպիսով, շատ մարդիկ պայքարում են, քանի որ չունեն կատարյալ գիտելիքներ աշխատավայրում կամ իրենց անձնական կյանքում առկա բոլոր հրդեհների վերաբերյալ: Նրանք զգում են, որ պետք է կատարյալ ծրագիր ունենան ամեն մի սխալ գնացող բանի համար:
Իսկ ե՞ս: Ես պարզապես միշտ գործում եմ:
Եթե մի հրդեհին անդրադառնալու ընթացքում ի հայտ է գալիս մեկ այլ՝ ավելի կարևորը, ես կանդրադառնամ վերջինիս: Եվ եթե 4-րդ հրդեհն է դառնում անկառավարելի, ես ուշադրությունս սկսում եմ սևեռել դրա վրա:
Ես պարզապես գիտակցում եմ, որ իմ խաղը հավերժ է: Ես երկար ժամանակով եմ խաղում, ինչն էլ նշանակում է, որ տարիներ շարունակ միմյանց հաջորդող հրդեհների դեմ եմ պայքարելու: Այսպիսով, ես պետք է մշտապես հարմարվեմ՝ առանց երկար-բարակ մտածելու, թե արդյոք «կատարյալ» քայլեր եմ անում, թե ոչ:
3. ՊԱՀՊԱՆԵՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ՝ ՈՒՆԵՆԱԼՈՎ ՆՊԱՏԱԿ
Առանց էներգիա կորցնելու իմ՝ կարգապահություն պահպանել կարողանալու պատճառն այն է, որ ես ունեմ հսկայական նպատակ իմ գործերում:
Մարդիկ, ովքեր ունեն նպատակ և անում են այն, ինչն ամենալավն են կարողանում, ամենաերջանիկն են: Ես տեսնում եմ երջանկության գալը տարբեր ձևերով և չափերով՝ հեջ ֆոնդի պատանուց կամ աղջնակից, ով իսկապես սիրում է հարստության կուտակումը, 9-ից 5-ը աշխատող, կայունությունը սիրող և շախմատային կամ ֆուտբոլային թիմում ընդգրկված մարդկանցից:
4. ՀԱՇՎԵՏՈՒ ԵՂԵՔ, ԹԵ ԻՆՉ ԵՔ ԱՆՈՒՄ ՁԵՐ ՕՐՎԱ 18 ԺԱՄՎԱ ՀԵՏ
Ձեր ճանաչածներից ոչ ոք երբևէ դա չի արել՝ առանց աշխատանք կատարելու:
Կարող է իմանաք մեկին, ով հարուստ է, որովհետև իր պապն իրեն գումար է տվել: Բայց դուք չգիտեք որևէ մեկին, ով այն ինքնուրույն է «վաստակել»՝ հաջողությունից ելնելով:
Իհարկե, կան մարդիկ (ինչպիսին է Լիլ Յաչին), ովքեր կարող են ոչնչից հիթ ստեղծել, բայց դա հազվադեպ է հանդիպում: Դուք նույնպես կարող եք վիճակախաղում հաղթել: Ճշմարտությունն այն է, որ մարդկանց մեծամասնությունը, որոնց տեսնում եք ինստագրամում, և որոնք մի քանի ամսվա ընթացքում միլիոն են վաստակել, մինչև այդ կետին հասնելը տարիներ շարունակ աշխատել են իրենց արհեստի վրա:
Բայց կեղտը հրապուրիչ չէ, ուստի մարդիկ դա ցույց չեն տալիս:
Դուք չես տեսնել Բեյոնսեի երգը և պարը 4 տարեկանում, դուք միայն հիմա եք նրան բեմում տեսնում: Դուք չեք տեսել ֆուտբոլի մարզիչներին, ովքեր աշխատել են գնդակ բերողներ, երբ նրանք 6 կամ 7 տարեկան էին և իրենց ամբողջ կյանքը նվիրել են խաղին, դուք միայն հիմա եք նրանց տեսնում:
Միակ «խորամանկությունը», որ ես ձեզ համար ունեմ այն է, որ սիրեք այն, ինչն անում եք: Քանի որ եթե դուք սիրում եք ձեր գործը, ապա ավելի հեշտ կկատարեք անհրաժեշտ աշխատանքը՝ հաղթելու համար:
5. ԱՎԵԼԻ ԱՐԱԳ ԱՇԽԱՏԵՔ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐԻՆ
Ես ոչ միայն օրական 18 ժամ եմ աշխատում, այլև այդ 18 ժամվա ընթացքում աշխատում եմ այնքան արագ, որքան կարող եմ:
Կարծում եմ, այս մասը շփոթեցնում է շատ մարդկանց:
Ես շատ եմ խոսում հեռուստացույց չդիտելու և ավելի տքնաջան աշխատելու մասին: Բայց կա մեկ այլ փոփոխական:
Գնացեք ավելի արագ այն ժամերին, երբ աշխատում եք:
Ամեն օր ես մանրամասն ուսումնասիրում եմ իմ օրերը, ճիշտ երկրորդ անգամ փորձում եմ այդ ժամերին տեղավորել այնքան բան, որքան կարող եմ: Իմ գրասենյակում պայքարում ենք րոպեների և վայրկյանների համար: Չկա մի պահ, որ ես անիմաստ եմ վատնում:
Ես արագ եմ միկրո մակարդակում, մինչդեռ համբերատար եմ մակրո մակարդակում:
Ես, իրոք, հավատում եմ, որ սա կարդացող մարդկանց 95%-ից 98%-ը հակառակն է: Նրանք իրենց ամեն օրվա յուրաքանչյուր րոպեն չեն քամում: Նրանց ճաշը տևում է մեկուկես ժամ: Նրանք 2 ժամ ստուգում են ֆեյսբուքն ու ինստագրամը:
Մարդկանց մեծ մասը անհանգստանում է իրենց տարիների համար՝ վատնելով օրերը:
6. ԴԱԴԱՐԵՔ ԴԱՏԵԼ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ
Իմ ամենաուժեղ կողմերից է կարողանալ հավասարակշռել հաշվետվողական լինելը՝ չդատելով ինքս ինձ:
Կարծում եմ, ամեն ինչ իմ մեղքով է: Այն ամենի համար, ինչը սխալ է ընկերությունում, 100%-ով ես եմ պատասխանատու: Հարյուրավոր խնդիրներ կան, որոնցով ես զբաղվում եմ ամեն օր և որոնց համար չեմ կարող մեղադրել ուրիշներին:
Եթե աշխատակիցը խառնաշփոթ է ստեղծում, ես եմ վարձել այդ մարդուն: Ուստի, ես եմ ստեղծել այդ գործընթացը: Ամեն ինչ գալիս է ինձնից:
Բայց, միևնույն ժամանակ, ես զուրկ եմ դատելու իրավունքից, նույնիսկ ինքս ինձ դատելու: Ես գիտեմ, որ անում եմ լավագույնը, որ կարող եմ:
Շատ խոցելի է դատել ինքդ քեզ, որովհետև մնացած բոլորն արդեն դա անում են: Եվ եթե դուք այդ տեղում չեք, ապա ոչ մի հաջողության չեք հասել:
Բոլորն էլ սխալվում են:
Մի դատեք ինքներդ ձեզ: Բոլորն էլ ձախողվում են:
ԺԱՄԱՆԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 6 ՏԵԽՆԻԿԱՆԵՐԸ ՄԵԿԻՑ՝ ՈՎ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԻ
Published in Uncategorized
Comments