Skip to content →

Լավ է մեկ ժամ շուտ լինել քան մեկ րոպե ուշանալ հանդիպումից

Երբ փոքր էի հայրիկիս և նրա մի քանի ընկերներին ինձ սպասեցնել տվեցի մի միջոցառմանը, որին պետք է նաև ես ներկա գտնվեի: Հայրս ինձ մի կողմ տարավ և ասաց. “Կարծում ես քո ժամանակն ավելի՞ կարևոր է քան այստեղ գտնվողներինը, որ քեզ թույլ ես տալիս ուշանալ”:
Այդ միջադեպից հետո չեմ հիշում որևէ նման դեպք, որ հանդիպումից ուշացած լինեմ, երբ այդ ամենն իմ հսկողության տակ է:

Հնարավոր ամեն ինչ անում եմ, որպեսզի ճիշտ ժամանակին լինեմ տեղում: Նախորդ տարի Լոնդոնում խցանումների մեջ էի և այդ պահին հասկացա, որ չեմ կարողանալու պայմանավորված ժամին ներկա լինեմ գազի արդյունաբերության մասին հարացրույցին: Դուրս թռա մեքենայից և սկսեցի արագ վազել 15 բլոկ դեպի Սավոյ հյուրնոց: Ես նույնիսկ մի քանի րոպե շուտ հասա:
Մի քանի տարի առաջ Կիևում ձմռանը սառույցի վրա ընկել էի, ինչի արդյունքում կոնկերիս վրա ստացել էի վեց ոսկորների կոտրվածք: Դրան զուգահեռ մի քանի ժամից պետք է հանդիպեի թիմիս անդամների հետ և հանդիպումը հետաձգելու փոխարեն ես հավատարիմ մնացի իմ խոսքին և գնացի այդ հանդիպմանը իմ կոտրվածքներով: Այս ամենը ձեզ կարող է անհեթեթ թվալ, սակայն նախընտրում եմ դա անվանել “նվիրվածություն”:
Կյանքում շատ քիչ բաներն են կարողանում ինձ նյարդայնացնել, սակայն ուշացող մարդիկ ինձ միշտ նյարդայնացնում են: Եվ դա ինձ միշտ հիշեցնում է հայրիկիս իմաստուն խոսքերը:

Թոմաս Չենդլեր Հալիբարտոն ասում է “ճշտապահությունը բիզնեսի ոգին է”: Ես դա այդպես չէի անվանի, սակայն ճշտապահությունը բիզնեսի կարևորագույն բաղադրիչներից է: Ճշտապահությունը ցույց է տալիս, որ դու լուրջ և կազմակերպված ես: Բայց ամենակարևորն՝ այն ցույց է տալիս, որ հարգանքով ես վերաբերվում դիմացինիդ ժամանակին և արժեքներին:

Published in Uncategorized

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *