Ես ատում եմ ուրբաթ օրերը:
Ես խորապես գիտակցում եմ, որ աշխատանքը անհրաժեշտ է և անխուսաբելի, և ես այնքան էլ չեմ ուրախանում՝ տեսնելով, որ այն ավարտվում է ամեն շաբաթ և մոտենում են հանգստյան օրերը: Ես սպասում եմ երկուշաբթիներին:
Սակայն վերջին տարիներին ես իսկապես հիացած եմ այն մարդկանցով, ովքեր հակառակ իրավիճակի համար են ուրախանում: Այնքան շատ մարդիկ են ատում իրենց աշխատանքը և գտնում, որ ուրբաթը կարծես ողջ աշխատանքային շաբաթից ազատվելու օրն է:
Եթե դա դու ես, ապա ես ուզում եմ մի փոքր ճնշում գործադրել այս խոսակցության վրա:
Առաջին հերթին ուզում եմ մի փոքր պարզաբանում մտցնել:
Ես չեմ գրում այս հոդվածը ասելու համար, թե ինչքան հաջողակ եմ ես, որ աշխատում եմ այն ոլորտում, որն ինձ մոտ ամենալավն է ստացվում, և ամենևին չեմ ասում, որ չեմ հարգում այն մարդկանց, ովքեր ձգտում են իրենց ժամանակը անցկացնել ընտանիքի հետ հանգստյան օրերին:
Ես նույնպես ձգտում եմ իմ հանգստյան օրերը իմ ընտանիքի հետ անցկացնել:
Ես գրում եմ այս հոդվածը այն մարդկանց համար, ովքեր աշխատում են մի վայրում, որտեղ աշխատանքը իրենց դուր չի գալիս, որպեսզի նրանք սթափվեն և հարց տան իրենց “Սպասիր, ի՞նչ եմ ես անում այստեղ”:
Ճշմարտությունը այն է, որ եթե դուք չեք քնում ընդհանրապես, ապա դուք ապրում եք աշխատելու համար: Դա կազմում է ձեր կյանքի մեծագույն մասը: Եթե դուք բավարարված չեք աշխատանքի վայրում, ապա ժամանակն է մեկ քայլ հետ անել և հարց տալ ինքներդ ձեզ ինչ եք դուք առհասարակ անում, բայց դա պետք չէ անել ինքներդ ձեզ դատելով կամ խարազանելով, այլ պետք է լուծում գտնել այդ իրավիճակին:
Դադարեք ապրել հանգստյան օրերի համար
Ինչ անել, եթե դուք տառապում եք երկուշաբթի օրերին:
Լսիր, ես ցավակցում եմ քեզ: Դպրոցական տարիքում ես անհամբեր սպասում էի ուրբաթ օրերին: Ես տառապում էի երկուշաբթի օրերին և պատրաստ էի աղոթել, որպեսզի ձնաբուք սկսվի և դպրոցները փակեն:
Ես 12 տարի ապրում էի այդ մտածելակերպով:
Այն միտքը, որ մարդկանց մեծամասնությունը ապրում է այսպես, կոտրում է իմ սիրտը:
Բայց միևնույն ժամանակ ես հարգում եմ գործնականությունը:
Ահա իմ որոշ մտքեր՝ ինչպես դրանից խուսաբել:
1. Գնահատել ձեր ուժեղ և թույլ կողմերը:
Ոչ բոլորն են ծնված ձեռներեց լինելու համար, և դա նորմալ է: Մեկ այլ աշխատանքի անցնելը կամ փոխելը աշխատանքը այնպիսի տարբերակով, որը ձեզ երջանիկ է դարձնում, կարող է լուծում հանդիսանալ ձեզ համար:
Այստեղ առաջին քայլ է ձեզ համար իմանալ ձեր իրական հնարավորությունները և ամբիցիաները:
Լսեք 5 – 10 հոգու, ովքեր ձեզ լավ են ճանաչում: Բաժանեք նրանց 2 կատեգորիայի. մարդիկ, ում հետ դուք կապված եք խորը սիրով և նրանք, ովքեր փոքր-ինչ տարբեր են ձեզանից: Եվ ապա հերթով հարցրեք յուրաքանչյուր խմբի մարդկանց, թե ինչպես են նրանք մտածում. ինչն եք դուք առավելապես լավ անում և ինչը վատ: «Որոնք են իմ հմտություններն ու ունակությունները և որոնք են իմ թուլությունները»:
Հնարավոր է , որ դուք այնպիսի անձ եք, որ երջանիկ կլինեք, երբ դուրս գաք աշխատանքից և բիզնես սկսեք, կամ ավելի երջանիկ կլինեք այլ աշխատանք գտնելիս, կամ ձեզ անհրաժեշտ է ազատ աշխատանք, որը դուք կանեք երեկոները կամ հանգստյան օրերին ավել փող աշխատելու համար: Ես բացառապես համոզված եմ, որ այսպիսի հետազոտության արդյունքները հնարավորություն կտան ձեզ ճիշտ գնահատել ձեր հմտությունները:
2. Հիշեք, թե ինչու եք դուք աշխատում:
Հիշեցրե՛ք ձեզ, որ դուք որոշակի պատճառ պիտի ունենաք աշխատելու համար: Հիշե՛ք այն պատճառի մասին, որը մոտիվացրել է ձեզ աշխատել, օրինակ՝ ընտանիքին օգնելը, վարձը վճարելը կամ այլ բաներ, և սա օրվա ընթացքում կօգնի ձեզ աշխատել:
3. Փնտրեք ոչ կատարյալը
Կյանքը կատարյալ չէ: Ինչու աշխատանքը պիտի լինի կատարյալ: Պետք է ընդունել, որ հաճախ անկատար լինելն է օգնում աշխատել: Եթե դուք ակնկալում եք ունենալ կատարյալ գործընկերներ, կատարյալ տնօրեն, կատարյալ ռեսուրսներ, կատարյալ պրոցեսներ, ապա դուք ի վերջո շոկ կապրեք: Երբեք չեն կարող լինել կատարյալ սիստեմ, կատարյալ գործարան, կատարյալ գրասենյակ, որտեղ դուք կաշխատեք: Քանզի հավատացեք ինձ, որքան բարձր լինի ձեր աշխատավարձը, դրանից բարձր էլ է հնարավոր, որքան լավը լինեն ձեր գերծընկերները, նրանցից լավերն էլ կան, որքան հասկացող լինի ձեր գործատուն, նրանից հասկացող էլ կա: Փնտրեք անկատարը, եթե չեք ուզում տառապել աշխատավայրում: Փնտրեք ադապտացիա ձեզ համար: Ինչ կարող եք անել դուք աշխատանքային միջավայրը ավելի լավը դարձնելու համար:
4. Ոչ մի աշխատանք կատարյալ չէ
Երբ դուք տառապում եք աշխատանքի գնալիս, կարող է թվալ, որ մեկ այլ աշխատանք ավելի լավն է լինելու: Բայց դա միշտ չէ, որ ճիշտ է: Խոտը մյուս կողմում միշտ էլ ավելի կանաչ է: Ոչ մի աշխատանք կատարյալ չէ, և կլինեն պահեր երբ կուզենաք տուն գնալ:
5. Որևէ բան արեք դրա համար:
Օհ, իհարկե, ամենադժվար լուծումն է, բայց ամենավարձատրվողը: Եթե իրոք ատում եք ձեր աշխատանքը, ապա նորը գտեք: Ավելի հեշտ է ասել, քան անել, ես դա գիտեմ:
Եթե արժեք գտաք սրա մեջ ինձ համար մեծ բան կնշանակի, որ կարողանաք կիսվել:
Comments