Skip to content →

Ձեռներեցի մոտիվացիայի հոգեբանական 2 տիպերի ընկալումը և օպտիմիզացիան:

Կարծում եմ կա ձեռներեցի մոտիվացիան ուսումնասիրելու 2 ուղղություն:

Պարադոքսալ ծուլություն
Ձեռներեցների մեծ մասը չեն ուզում տքնաջան աշխատել: Տեխնոլոգիաները և հաքինգը շատ գրավիչ են այս մարդկանց համար: «Եթե կարող եմ մի հնարք գտնել և ավելի հեշտ աշխատել, ապա կարող եմ հաղթել տքնաջան աշխատողներին:» Եթե այսպիսի միտք երբևէ ծագել է ձեզ մոտ, ապա դուք այդ շարքից եք: Այսպիսի մտածողություն ունեցող ձեռներեցը խախտում է լռությունը և իննովացիաներ իրականացնում «ստատուս քվո» ունեցող ոլորտներում: Թվային արբիտրաժային բիզնեսը (lead gen, affiliate stuff, crypto) շատ գայթակղիչ է` պարադոքսալ ծուլությամբ տառապող ձեռներեցների համար: Նրանք շատ հաճախ աշխատում են օրվա մեջ 16 ժամ, որպեսզի փող աշխատեն քնելու ընթացքում, բայց կարևորն այն է , որ իրական փողը հենց քնած ժամանակ է ստեղծվում: Նրանք ձգտում են լինել ստեղծարար, ունենալ հետաքրքրությունների լայն ու տարբեր ասպարեզներ, երկարաժամկետ գործընթացներն իրենց համար չեն: Նրանք գիտեն, որ այն ինչ ակնկալում են անել ունի և՛ դրական և՛ բացասական կողմեր, սակայն այս տեսակ ձեռներեցները սիրում են նորարարությունների հետ համաքայլ լինել: Սա միշտ հանդիպում է «Վայրի Արևելքում», որտեղ արբիտրաժային կյանքի հնարավորություններն առավել շատ են:

Հնաոճ աշխատասիրություն
Սա ձեռներեցների այն տեսակն է, որոնք գիտեն, որ շտապելը ոչնչի չի հանգեցնի, և նրանք փող են ստեղծում այնտեղ, որտեղ ուրիշների կամքը կամ ուժերը չեն հերիքի: Նրանք ձգտում են կառուցել բիզնեսը «բիրտ բռունցքով», տքնաջան աշխատանքով: Հիմնականում սրանք գործակալային կամ ծառայություններ մատուցող բիզնես մոդելներ են, որոնք հաստատուն հաջողություն են բերում: Ուշացած բավարարվածությունը հաճելի զգացողություն է նրանց համար, իրենք վստահ են, որ ժամանակ ու մեծ ջանքեր ներդնելը, ի վերջո, բերելու է նրան, որ շատ գումար են աշխատելու: Նրանք չեն վախենում ծանր ու դժվար աշխատանքից: Այս տեսակ մոտիվացիայով աշխատող ձեռներեցների համար բացասական կողմը այն է, որ շատ հաճախ, ընկնելով բարդի ու դժվարի հետևից, իրենք բաց են թողնում իրական հնարավորությունները: Այսպիսի ձեռներեցները իրենց հանգիստ են զգում կայունության, կանխատեսելիության պարագայում և պետք է իրենց ստիպեն ու ջանք թափեն ռիսկի գնալու համար:

Նաև կա 3-րդ տարբերակ: Դառնալ ինտեգրված ձեռներեց:
Սուպեր ձեռներեցը այս 2 տեսակներին միավորում է իր մեջ և յուրաքանչյուր կողմից վերցնում միայն լավագույն հատկանիշները: Այս տեսակին դուք կարող եք ծանոթանալ` ուսումնասիրելով AirBNB-ի համահիմնադիրների աշխատանքն իրենց կայքը ստեղծելու պահից: Լավագույն բիզնես մոդելները ուսումնասիրելով` կտեսնեք, որ բոլորի հիմքում ընկած են կրեատիվ և խելացի հիմնադիրներ, բարդագույն աշխատանք, արագ ու ճիշտ որոշումների համակարգ, նորարար իդեաներ: Այս ամենը միասին նրանց հաջողության գաղտնիքներն են: Պարզվում է, որ բոլոր հին աքսիոմները ճիշտ են. աշխատիր խելացի, ոչ թե ծանր: Արա այն, ինչը ոչ ոք չի անում: Այս բոլոր խորհուրդները աշխատում են և շատ լավ են աշխատում երբ միասին են կիրառվում: Որպես ձեռներեց` ձեր ուշադրությունը ուզում եմ հրավիրել այն փաստի վրա, որ դուք պիտի հասկանաք, թե որ պահին է ճիշտ այս կամ այն մոտիվացիայով շարժվել:

Published in Uncategorized

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *