Skip to content →

Մահն իմ մոտիվացիան է

Լսի’ր, սա այն ամենադժվար խոսակցություններից մեկն է, որ դու հավանաբար ունենում ես, բայց, ըստ իս, այն ամենաոգևորողն է: Ընդամենը 3 բառ…

Դու մահանալու ես:

Դրան հավատալու պատճառն այն է, որ վերջին հաշվով այն պրակտիկ է: Դա է ինձ ուղեկցող լույսը, կրակն ու ձգտումը` ապրելու իմ կյանքը լավագույն ձևով:

Ընդամենը 3 բառ, բայց այդքան ծավալուն ու կարևոր: Եթե դու չես գիտակցում քո մահը, ապա ինչպե՞ս ես պատրաստվում ապրել:

Այսպիսով որոշ մարդկանց հետ խոսակցություններից հետո ծնվեց այս հոդվածը: Այս երկխոսությունների ընթացքում ես սկսեցի ավելի ու ավելի խորանալ այս գաղափարի մեջ:

Հավանաբար ձեզնից շատերը չգիտեն, որ երբ ինձ խնդրում են մոտիվացնել իրենց, ես ուղղակի ասում եմ․ «Դու մահանալու ես»:

Դա լեգենդար փոխազդեցություն է և այնքան դիպուկ է․․․

Իմ կյանքի 45 տարիների ընթացքում ես հանդիպում եմ մարդկանց, ովքեր գործում են այնպես, կարծես չեն …

Չկա ոչ մի հիմնարար ստիպողականություն կյանքի նկատմամբ, չէ՞ որ մենք այն ստանում ենք ուղղակի որպես նվեր:

Ամենալավ բանը քո սեփական մահն ընդունելու և “Դու մահանալու ես”֊ը շատ դրական, լավատեսական և հզորացնող կերպով օգտագործելու մեջ այն է, որ դա մոտիվացնում է քեզ՝ արտասովոր բաներ անելու։
Այն հնարավորություն է տալիս քեզ իրականացնելու իմ “ժամանակային ռազմավարություններից” մեկը, որն է` շատ համբերություն/քիչ ժամանակ (macro patience/ micro speed).

Երբ դու հասկանում ես, որ ունես միայն մեկը, դու դադարում ես անհանգստանալ քո տարիների մասին և ներդնում ես հսկայական եռանդ քո օրերը, րոպեներն ու ժամերը քեզ ենթարկելու համար։ Դու տալիս ես հրատապություն ցանկացած արարքին, որը դու անում ես։

Ահա թե ինչու իմ օրվա գրաֆիկը ուղղակի խելագարություն է: Ես ունենում եմ 20-30 հանդիպումներ օրվա մեջ:

Երբ դու հասկանում ես, որ ունես միայն մեկը, դու դադարում ես անհանգստանալ քո տարիների մասին և ներդնում ես հսկայական եռանդ քո օրերը, րոպեներն ու ժամերը քեզ ենթարկելու համար։ Դու տալիս ես հրատապություն ցանկացած արարքին, որը դու անում ես։

Ահա թե ինչու իմ օրվա գրաֆիկը ուղղակի խելագարություն է: Ես ունենում եմ 20-30 հանդիպումներ օրվա մեջ:

Ես, անձամբ, պարզապես զարմանում եմ մարդկանց՝ կյանքի՝ միաժամանակ երկար և կարճ լինելը զգալու անկարողությունից։Մարդիկ օրեցօր այնքան անհամբեր են դառնում՝ իրենց հաջողելու դիրքում դնելու համար առանձնապես որևէ ռազմավարություն չկիրառելով։

Ես պարզապես բավական ջանքեր չեմ տեսնում և օգտագործում եմ այս չորս բառերը՝ որպես հաջողության հասնելու ամենամեծ մոտիվացիա։Երբ ամեն առավոտ արթնանում ես, բախվում ես այն գաղափարին, որ դու մահանալու ես, դու իսկապես սկսում ես այլ կերպով գործել․․․

Ես հիրավի մարտահրավեր եմ նետում բոլորին, որպեսզի դադարեն կարդալ սա հենց հիմա և հարցնեն իրենք իրենց՝ եթե ստանան վերջնական ախտորոշում՝ մեկ ամսվա կյանք ունենալու, լա՞վ կվերաբերեն արդյոք դրան․․․

Դա հավանաբար ամենակարևոր հարցն է, որ պետք է տաք։

Ա՜խ, ինչքան ավերիչ է․․․Գրողը տանի․․․Այնքան շատ բան կար, որ ես պետք է տայի․․․Բայց եթե սա այն էր, ինչն ինձ էր բաժին հասել, ես միանշանակ կսեղմեմ այն, ինչն ունեմ․․․

Այս հրապարակման՝ այսչափ հակասական լինելու պատճառը, կարծում եմ, այն է, որ մարդիկ ընդունել են իրենց՝ բացասական կերպով մահանալու ճակատագիրը։

Երբ նրանք այսպես են վարվում, ամեն ինչ դարձնում են անտեղի, ասես ոչինչ այլևս նշանակություն չունի։

Ես օգտագործում եմ «Դու մահանալու ես»֊ը որպես ամենաուժգին կրակ․ ամենաուժգին մոտիվացիա՝ իմ արարքների, ձգտումների և հաջողության համար։

Ես չափազանց դրական տեսակետ ունեմ, որն է՝ «Դու մահանալու ես»֊ը բավականին կիրառելի հիմք է՝ հիանալի կյանք վարելու համար։

Եվ լսիր, նախքան ավարտելս՝ ես շատ զգացմունքային եմ, և մեծ հավասարակշռություն է պահանջվում՝ հասկանալու, թե երբ պետք է լինել գերակտիվ, ագրեսիվ և արագ, և երբ՝ դանդաղ ու խաղաղ։ Կողմնորոշվելը հեշտ չէ, սակայն կարևոր է այն հարցը տալը։

Եվ ես կփորձեմ ցույց տալ դա ավելի շատ իմ քայլերով, քան խոսքերով։

Դու չես կարող վաղը թողնել քո աշխատանքն ու ծախսել ամբողջ գումարդ այրվող մարդու վրա, բայց դու կարող ես տալ այն հարցը և փորձել վերասահմանել քո իրականությունը այնպես, կարծես դու հաջողության հասնելու լավագույն դիրքում ես։

Դու կարող ես հանգել եզրակացության այն մասին, թե դու ինչ ես իսկապես ցանկանում, թե ինչն է իսկապես կարևոր քեզ համար,հետո դու կարող ես կառուցել դա հակառակ ուղով և դարձնել իրականություն։

Դա շատ զվարճալի տող է․․․Դա շատ առեղծվածային հիմք է՝ ապրել փորձելու համար, բայց եթե դու կարող ես քո մահվան շուրջ գլուխդ լավատես լինելու, դրականն ամրապնդելու, կյանքից առավելագույնը ստանալու և ինքդ քեզ իսկապես ճանաչելու մասին մտքերով լցնել, դա կստացվի․․․Ինձ համար դա նվաճելու միակ ճանապարհն է, և միակը՝ աշխատելով ժառանգություն ստեղծելու։

Մեկ ուրիշի համար դա կարող է լինել ավելի շատ ազատ ժամանակ ունենալը, ճամփորդելը, ժամանակը արտասահմանում անցկացնելը։

Մեկ ուրիշի համար դա կարող է լինել ավելի շատ ազատ ժամանակ ունենալը, ճամփորդելը, ժամանակը արտասահմանում անցկացնելը։

Իսկ ինձ համար․․․Ես չեմ ուզում տեսնել բուրգերը, կամ խավարումը, կամ էլ լուսինը․․․

Պարզապես չեմ ուզում․․․

Եվ ես դրա համար ինձ վատ չեմ զգում։ Դա պարզապես իմ ճշմարտության «հակակառուցումն» է։
Ես ուզում եմ կառուցել բիզնեսներ և ստեղծել հիմք ձեռնարկատիրության համար՝ ունենալով վստահության, անմիջականության և բարության պաշարը՝ որպես զենք, իսկ ինքնաճանաչումը, երախտագիտությունն և կարեկցանքը՝ վաստակել իմ աշխատանքի շնորհիվ։

Այսպիսով ես չեմ դատում մարդկանց, երբ նրանք ուզում են տեսնել երբևէ գոյություն ունեցած ամեն արվեստի գործ։ Եթե դա այն է, ինչ նրանք են ուզում, ուրեմն․․․հիանալի է․․․

Եվ ինձ համար չափազանց ընդունելի է քննադատվելը։Բայց եթե ես այսչափ իրազեկ չլինեի «Դու մահանալու ես»֊ից, գուցե ես ավելի պասիվ լինեի․․․Միգուցե լիներ երկու շաբաթ, որը ես կանցկացնեի բուրգերին, կամ Ամազոնին նայելով․․․Բայց ես պարզապես դա չեմ ուզում․․․

Եվ դա իմ տեսակետն է․․․Ես պարզապես կարծում եմ, որ ինչ֊որ տեղ այն մղում է քեզ ժառանգության և որևէ մեծ բան անելու։Դա իմ նշած ամեն ինչի դարպասն է, այդ թվում՝ երախտագիտության, հեռատեսության և կարեկցանքի։Եթե դու կարող ես օգտագործել «Դու մահանալու ես» խոսքերը որպես ուժ, կամ որպես կրակ՝ քեզ մոտիվացնելու համար, ապա դա այն է, ինչը քեզ կբերի այս բոլոր տարբեր արժեքներին։

Եվ կրկին, ոչ բոլորն իրենց մտքում ունեն նման «նարցիստական պատմություն» իրենք իրենք մասին այնպես, ինչպես ես ունեմ։Եվ ես չեմ ցանկանում՝ մարդիկ մտածեն, որ իրենք պետք է ժառանգություն թողնեն։Եթե իրենց ժառանգություն թողնելու ճանապարհը իրենց միակ երեխան է, ապա դա հիանալի է․․․

Բայց դա պետք է մղի քեզ դեպի քո սեփական ճշմարտությանը, այլ ոչ՝ աշխարհի ներկայիս քաղաքականորեն ճշգրտված ճշմարտությանը։Եվ ուղղակի գործել ավելի կանխամտածված․․․Ապրել ավելի կանխամտածված կյանք․․․Եվ գիտակցել՝ ինչպիսինն ես դու հսկողության տակ․․․
Դու միշտ ընտրություն ունես, բայց նախ դու պետք է տաս այն հարցը․․․

Ի՞նչ կանեիր․․․

Published in Uncategorized

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *