Skip to content →

Ինչպես աշխատել հեռավար և պահպանել ընկերության մշակույթը

Ամբողջ լրատվամիջոցները ողողված են Covid-19 -ի մասին լուրերով , և այն կփոխի աշխարհը յուրաքանչյուրի համար, ամբողջ աշխարհը վերջին 3 շաբաթվա ընթացքում կրել  է 12 տրիլիոն դոլարի վնաս եւ տեղական արժույթները  զարգացող շուկաներում, ինչպիսիք են Հայաստանը եւ Ուկրաինան կորցնում են իրենց  արժեքները:

2019-ի մարտի 15-ին  <<Այսօր>>- ի հետ իմ հարցազրույցի ժամանկ  ես խոսեցի  հաջորդ ֆինանսական ճգնաժամի մասին: Այժմ ձեր բնականոն առօրյան փոխվում է, սահմանվել են օրենքներ , որոնք ստիպում են  ձեզ և ձեր աշխատակիցներին աշխատել հեռակա կարգով և փոփոխում են  ձեր բիզնեսի հարթակը:

Որպես բիզնեսի ղեկավարներ և սեփականատերեր, դուք այժմ առնչվում եք կորոնավիրուսի պատճառով վերջին փոփոխություններին արձագանքելու պատասխանատվությանը: Դուք պետք է գտնեք նոր և արդյունավետ մեթոդներ, որոնք ծառայելու են ոչ միայն ձեր հաճախորդներին, այլև նաև ձեր աշխատողներին և որտեղ  անվտանգությունը թիվ մեկ առաջնահերթությունն է: Այդ իսկ պատճառով հեռավար աշխատելը այժմ  ձեր նոր  կանոնավոր վիճակն է:

Ձեզանից շատերի համար հեռավար աշխատելը բոլորովին նորություն է: Այս փոփոխությունը կարող է ձեր մոտ  մի շարք լրացուցիչ հարցեր առաջացնել, կապված՝ ինչպես կառավարել ձեր բիզնեսը գրասենյակից դուրս Covid-19 համաճարակի ընթացքում:

 Ենթադրվում է, որ տնից աշխատելը  ձեր համար ինչ-որ կերպ ավելի հեշտ է, քան երբ դուք  ստիպված եք  գրասենյակից աշխատել: Չնայած  այն կարող է աշխարհագրական առումով հարմար լինել: Ինչպե՞ս եք նախատեսում, որ ձեր աշխատակիցները աշխատեն նույնքան արդյունավետ, որքան ,երբ  բոլորով միասին  մի գրասենյակում էիք: Այն համակարգերից շատերը, որոնք դուք արդեն ունեք , կարող են տեղափոխվել հեռավոր աշխատանքային միջավայր:

Ահա մի քանի մարտավարություններ, որոնք մենք մշակել ենք ժամանակի ընթացքում.

  • Ընկերության մշակույթի պահպանում  – ընկերության նպատակների ինչպես նաև ձեր աշխատակիցների անհատական նպատակների շարունակական աջակցությունը շարունակում է մնալ առաջնահերթ: Դուք ցանկանում եք վստահ լինել, որ դերերն ու պարտականությունները համապատասխանում են ձեր աշխատակիցների ունակություններին: Եթե ձեր աշխատողների դերը համապատասխանում է իրենց կարողություններին ,  ամենայն հավանականությամբ նրանք գերակատարեն աշխատանքը  և գերազանցեն  են ձեր ակնկալիքները: Այս հիմունքի  պահպանումը կառաջարկի կայուն ոգևորություն  Ձեր աշխատակիցների համար և կօգնի նրանց  կապված մնալ  Ձեր առաքելությանը և նրան, ինչն առաջնային գրավել է նրանց աշխատել Ձեզ հետ:
  • Հետևողական մարդկային կապ – գրասենյակ ունենալու ամենահիսքանչ  բանն այն է որ դուք անընդհատ շփվում եք միմյանց հետ: Այս կապը հեռավոր իրավիճակում պահելու համար , մենք ունենում ենք  շաբաթական հանդիպումներ, հավաքներ   Zoom ծրագրի միջոցով: Մենք ձգտում ենք ողջամտորեն օգտագործել  մեր հանդիպումներին հատկացված ժամանակը: Յուրաքանչյուր  հանդիպում սկսելու համար մենք ունենք այսպես կոչված ժամանցային խաղ, որը թուլացնում է տրամադրությունը և ապահովում մարդկային շփումը: ԵՎ կներեք: Այն, ինչ ասվում է ժամանցային խաղի ընթացքում, մնում է մեր միջև:  Այս հավաքույթները նաև հիանալի հնարավորություն են չափելու այսպես կոչված  <<մշակույթի ջերմաստիճանը>>: Հիասքանչ Էմին, նույնիսկ մեր գրասենյակում, ամեն շաբաթ հարցումներ է ուղարկում, որպեսզի գնահատի, թե որքանով ենք գոհ անձնակազմից՝ անհրաժեշտության դեպքում  փոփոխություններ կատարելու համար:
  • Տանը ունենալ գրասենյակի մի մասը- Այն ֆիզիկական, շոշափելի բանը, որ ունեն ձեր աշխատակիցները, կարող է ուժեղացնել ձեր աշխատանքային հարաբերությունները և բարելավել հաղորդակցությունը: Ինչ-որ բան նույնքան պարզ  ինչպես սուրճի բաժակով կենաց խփելը, կամ ընդհանուր  մի առարկա, որը դուք կարող եք օգտագործել բոլոր հանդիպումների ժամանակ, որը ստեղծում է կոլեկտիվ փորձ: Դա  հենց այն կապն է, որ այդքան կարևոր է հեռավոր աշխատանքային միջավայրը հաջողակ դարձնելու համար: Եթե դա պահանջում է մեկ գավաթ  սուրճ, ուրեմն թող այդպես էլ  լինի:

Ամենից առաջ ՝ գործադրեք ուժեղ առաջնորդություն: Ուժեղ ղեկավարները թույլ չեն տա, որ իրենց  աշխատակիցները  զգան իրենց մեկուսի կամ մենակ աշղատանքի ընթացքում: Մի մոռացեք առաջարկություններ անել և ունենալ համակարգեր, նույնիսկ նույնքան պարզ, ինչպես վերը նկարագրվածներն են , ձեր և ձեր աշխատակիցների համար հեռավոր աշխատանքային միջավայրը բարելավելու համար: Համոզված եմ, որ դուք նույնպես  կարող եք նույնքան արդյունավետ և հաջողակ լինել, եթե անփոփոխ պահեք ձեր ընկերության մշակույթը:
Եղեք ուժեղ և պահպանեք անվտանգություն  այս տագնապալի իրավիճակում:

Published in Uncategorized

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *