Skip to content →

Երեք միակ կետերը, որին ստարտափի հիմնադիրները պետք է երբևէ ուշադրություն դարձնեն.

Երեք միակ կետերը, որին ստարտափի հիմնադիրները պետք է երբևէ ուշադրություն դարձնեն.

  • ընդունեք լավագույն մարդկանց
  • հավաստիացեք, որ ընկերության գումարը չի ավարտվում
  • հստակեցրեք տեսլականը և հետևեք դրան:
  • Բանալի բառը «միակ»-ն է: Այս ցանկը կաևոր է, հենց այն ամենի պատճառով, ինչը ներառված չէ:

    Ստարտափի հիմնադիրը պետք է ծախսի իր ժամանակը միայն այս երեք անելիքների վրա:
    Անշուշտ, սա զավեշտի աստիճան իդեալիստական խորհուրդ է:
    Իրական աշխարհում հիմնադիրների մեծ մասը սկսում է իրականացնել մնացած անելիքները նույնպես: Նրանք ստիպված են: Մարտական լինել, նշանակում է անել այն ամենն ,ինչ պահանջվում է` առաջ շարժվելու համար:

    Այսպիսով, ոչ տեխնիկական հիմնադիրները կխաղան կոդերի հետ: Կփորձեն կենտրոնանալ դիզայնի վրա: Նրանք կստեղծեն մարքեթինգային արշավներ, անգամ եթե նախկինում երբևէ չեն արել: Այս ամենը լիովին նորմալ է:
    Սակայն հենց հիմնադիրները հավաքում են բավարար գումար, պետք է կենտրոնանալ երեք հիմնական կանոնների վրա:
    Վենչուրային կապիտալը գոյություն ունի բաշխվելու համար, որպեսզի վարձեն մարդկանց, ովքեր հիմնադրից լավ են գործերն անում: Եվ իրականում , եթե կարող եք, ընդունեք աշխարհի լավագույն մարդկանց:

    (Դուք դեռ պետք է կարողանաք նրանց համոզել:)

    Հիմնադրի գործն է համոզել և գայթակղել ամենատաղանդավորներին,վաճառել նրանց ընկերության տեսլականը: Եվ երբ հայտնվում եք ղեկին, պետք է առաջնորդեք այդ անձանց ճիշտ ուղով: Դա տեսլականի մասն է: Ձեր դեմ առ դեմ հանդիպումները, ներքին հիշեցումները, քաղաքապետարանում հանդիպումները այդ տեսլականին հասնելու մարտավարություններն են:
    Մինչ այս ամենը տեղի է ունենում, դուք պետք է կառավարեք նաև ձեր ֆինանսական մոդելը, գումարը կորցնելու դրույքը և շարունակեք ներգրավել ներդրողներ` հաջորդ կապիտալի հավաքագրման համար: Համոզված լինելը, որ ընկերության ֆինանսական միջոցները չեն սպառվում, ամենօրյա անելիք է:

    Աշխատանքի ընդունում: Փող: Տեսլական:

    Դուք կարող եք գիրք գրել, այս թեմաներից յուրաքանչյուրի մասին: Շատերն ունեն: Եվ կրկին, այն, ինչ չկա այս ցանկում, կարևոր է:
    Կարևոր է հիշել, որ վենչուրային կապիտալով ստեղծված ընկերությունում այս երեքը միայն ձեր հյուսիսային աստղը չեն: Նրանք ձեր ամեն ինչն են:

    Այս կանոններից շեղվող ցանկացած որոշում ենթադրում է, որ դուք ձեր իսկ կողմից կառուցվող մեքենայի մեջ ատամնանիվ եք դնում:
    Դա կարող է նորմալ լինել, բայց միշտ իմացեք, որ ամեն ինչ իր գինն ունի: Սովորաբար, դա կարող է լինել շուկայի մրցավազքում ձեր հաղթելը դանդաղեցնող գործոն:

    Այս սկզբունքները ոչինչ չարժեն, եթե դուք չեք ղեկավարում վենչուրային կապիտալով ստեղծված ընկերություն:
    Այսպիսով, եթե դուք դանդաղում եք, հետևաբար դուք պարզապես չեք օգտագործում այլ մարդկանց փողը` շուկայի բաժնի համար մրցակցության համար: Դուք կարող եք և պետք է ավելի դանդաղ առաջ շարժվեք, ձեր ձեռքերն ավելի կեղտոտ և զգուշավոր դարձնեք:
    Տարիներ շարունակ դանդաղելուց հետո, դուք կարթնանաք մի կիրակի առավոտյան և կգիտակցեք, որ անցկացրել եք ձեր ամբողջ շաբաթը ` անելով միայն այն երեք գործողությունները: Դա այն ժամանակն է, որ իրագործել եք ձեր նպատակները: Դուք այլևս չ եք դանդաղում:

    Published in Uncategorized

    Comments

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *