Skip to content →

Ինչպես կառուցել հաջողակ ընկերության մշակույթը:

Իրականում ի՞նչ նշանակություն ունի մարդկային ռեսուրսների կառավարումը (HR) RAMSIS CAPITAL ներդրումային ընկերությունում:

Մեր օրերում HR բառը դարձել է բրենդ, սակայն դա այդքան էլ լավ չէ, այդ իսկ պատճառով իմ ընկերությունում ես այն կոչել եմ “Մարդիկ և փորձ”-ի թիմ: Կորպորատիվ մշակույթը յուրաքանչյուր ընկերությունում հանդիսանում է նրա գլխավոր հյուսվածքը, ուժը: Այն զգայական մակարդակի վրա է: Ինձ համար լավագույն կորպորատիվ մշակույթը բարություն սփռելն է: Մարդիկ պիտի լինեն բարի և մեկը մյուսի մասին հոգ տանող, հենց դա է տանելու ընկերության ամրապնդմանը և ուժեղացմանը: Բարությունը կապող օղակ է յուրաքանչյուրի համար: Մշակույթը ընկերության սրտի զարկն է, որի ամուր լինելը ծառայում է որպես հենարան՝ ընկերության առաջխաղացման համար: Ramsis Capital-ի մշակույթը շատ է տարբերվում այլ ընկերություններից, այստեղ ես միկրոմենեջեր չեմ, այլ այն անձն եմ, ով առաջնորդվում է բիզնեսում այո ասելու սկզբունքով: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր բաժնի աշխատակից կարող է իր տեսակետը հայտնել մեկ այլ խնդրի մասին, որն իր բաժնի հետ կապ չունի, և մենք նրան լսում ենք: Օրինակ՝ ֆինանսական բաժնի աշխատողը կարող է առաջարկել մյուս գովազդային հոլովակը կամ ՏՏ բաժնի աշխատակիցը կարող է գործընթացների բարելավման իր եղանակը առաջարկել:

1. Հաղթահարել 《քաղաքականությունը》` ներդնելով բարություն և էմպատիա

Դու չես կարող առաջ գնալ՝ առաջնորդվելով էգոյով: Այդ տեսակ բիզնեսում ես երբեք ներդրում չեմ անի: Հակառակը՝ իմ ընկերությունում ներդրված է բարությունը և էմպատիան: Մենք ուզում ենք ցույց տալ ամեն բաժնին, թե իրենցից յուրաքանչյուրն ինչի միջով է անցնում: Յուրաքանչուր բաժնի յուրաքանչյուր աշխատող պիտի հասկանա թե ինչքան կարևոր է բարություն սփռելը: Օրինակ՝ հաշվապահը պիտի հասկանա թե ինչքան տհաճ կլինի, որ իրեն քննադատի մեկ այլ բաժնի աշխատակից, կամ իրեն սահմանափակեն որոշումներ կայացնելիս, կամ ճնշեն, երբ մոտենում է վերջնաժամկետը։ Էմպատիա տարածելը այդքան էլ դժվար չէ, մանավանդ երբ դու ունես իրավասություններ, իմ դեպքում դրանք ինձ տվել էր Գարին: Իմ ընտրած տարբերակներից մեկը 《չեմպիոններ》 գտնելն է: Դրանք այն մարդիկ են, ովքեր պատրաստ են անձնվիրաբար աշխատել և ապրել ընկերության արժեքներով: Մյուս տարբերակը յուրաքանչյուր աշխատողի հետ առանձին հանդիպելն է:

2. Յուրաքանչյուր աշխատակցի հետ առանջին հանդիպում

Ընկերությունում իմ գլխավոր առաքելություններից մեկը լսել և հասկանալն է իմ աշխատողներին, հետևաբար շատ կարևոր է լինել կոնտակտի մեջ նրանց հետ: Ես պիտի իմանամ, թե որ աշխատակիցը ինչպիսի օգնության կարիք ունի, մեկին անհրաժեշտ է պարզապես շփում, մյուսը կարիք ունի մենթորի, մեկ այլը ցանկանում է թիմը փոխել: Այս բոլոր խնդիրների մասին կարելի է իմանալ միայն շփվելով նրանց հետ առերես, նամակով, կարճ զանգով և այլն: Իմ աշխատանքային օրվա ընթացքում ես սովորաբար ունենում եմ 15-20 այդպիսի շփում աշխատակիցների հետ, օրս սկսում է 9-ին,և երբ ես հասնում եմ օֆիս, ապա ես ուղարկում եմ բազմաթիվ նամակներ ասելու համար, որ մտածում եմ իմ աշխատողների մասին: Ես օգնում եմ իրենց կոտրել կարծրատիպերը, որոնք կան իրենց մտքում, շեշտը դնել ուժեղ կողմերի վրա, այլ ոչ թե թուլությունների: Ամենակարևոր բանն այն է, որ մարդիկ իրար նման են, ունեն նմանատիպ արժեքներ, ցանկություններ, նպատակներ գլոբալ հաշվով, եթե նույնիսկ նրանք միմյանցից տարբեր ձևով են մեծացել: Այսպիսով, երբ ես հանդիպում եմ իմ աշխատողներին, ես նրանց համար լսող ականջ եմ, այլ ոչ թե քննադատող: Լսելով ամբողջը՝ ես հավաքում եմ ինֆորմացիան և լուծումներ փնտրում: Որոշ ընկերություններ փորձում են անհատական շփումները փոխարինել հարցումներով, դա էլ է մեթոդ և դա էլ է կիրառվում իմ կողմից, բայց այդ տեղեկատվությունը բավարար չէ, ու եթե ես գտնվում եմ նույն սենյակում ինչ դուք, ես ավելի շատ տեղեկատվություն կստանամ՝ կարդալով ձեր մարմնի լեզուն և անցկացնելով ջերմ ու խաղաղ զրույցներ:

3. Աշխատակիցների մոտ զարգացնել ինքնուրույնությունը

Իմ առաքեռլությունն է ընկերությունում այնպես անել, որ աշխատողները տրվեն աշխատանքին ու լինի արդյունավետություն, սակայն բոլորս էլ լավ գիտակցում ենք, որ ամեն մեկը իր ռեալ կյանքն է ապրում, և այն կարող է լինել ողբերգություններով և դժվարություններով լի: Ամեն անգամ, երբ ես զրույց եմ ունենում աշխատողների հետ, որևէ բան ինձ ներկայացնելիս նրանց մտքում կարող է լինել իրենց տատիկը, ընկերը, ով դժվար կացության մեջ է, այսինքն՝ միտքը այլ բանով կարող է զբաղված լինել: Իմ նպատակը ամենևին այն չէ, որ նրանք թողնեն իրենց իրական կյանքը և գան աշխատեն ու չշեղվեն աշխատանքից, այլ ես ցանկանում եմ ստեղծել այնպիսի իրավիճակ, որ նրանք ամբողջությամբ ընկղմվեն աշխատանքային առօրյայի մեջ և մտքով լինեն աշխատանքի վայրում։ Դա իհարկե պիտի սկսի հենց ինձանից:

Մյուս տարբերակը մարդկանց օգնելն է ինքնուրույնության հասնել: Ես օգնում եմ նրանց հետևյալ կերպ՝ հարց եմ տալիս, թե ինչպես է իրենց տեսնում թիմը իրենց կարծիքով, որն է նրանց բերած արժեքը ընկերություն, մենք զրուցում են իրենց արժեքի մասին: Երբ նրանք ասում են, օրինակ, որ իրենք ստրատեգ են, ես հարցնում են թե իրենց պատկերացմամբ ինչ է դա նշանակում, կամ ասում են, որ իրենք խնդիր են լուծում, ես նորից հարցնում եմ թե դա ինչ է նշանակում: Այդպիսով ես օգնում եմ նրանց կենտրոնանալ իրենց ուժեղ կողմերի վրա և զարգացնել դրանք: Վստահ եմ, որ սա ստեղծելու է լավագույն կորպորատիվ ոգին բոլոր այն ընկերություններում, որտեղ ես ներդրում կանեմ:

Published in Uncategorized

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *