Skip to content →

Խուսափե՛ք այս սխալներից տնտեսական անկման ժամանակ

Հիմա Բիզնեսի առաջնորդներին հետաքրքրում է մեկ հարց՝ ինչպե՞ս կարող է իմ բիզնեսը գոյատևել տնտեսական ցնցումները COVID 19 -ի առաջացրած ճգնաժամի հետևանքով։ Մի եղանակ կա իրագործելու դա՝ օգնել տնտեսագիտությանը, որպեսզի այն շարունակի շարժվել առաջ։ Եվ մեկ եղանակ ևս՝ շարունակել ապահովել այն արժեքը, որի համար հաճախորդները պատրաստ են վճարել։

Եթե անկեղծ՝ մեծաքանակ ձեռնարկությունները չեն գոյատևի։ Դա դաժան ճշմարտություն է։ Բայց որոշ ընկերություններ կգոյատևեն, եթե նրանք հիմա վարեն ճիշտ ռազմավարություն։

Թվում է, թե հայտնվել է մեկ հայտնի լուծում, հատկապես ձեռներեցների շրջանում։ Այսինքն՝ տալ այն ամենը անվճար, ինչը ՝ հնարավոր է։ Վերջիվերջո աշխարհը խուճապի մեջ է, տնտեսագիտությունը անկում է ապրում, իսկ ապագան թվում է անորոշ։ Այն ամենը, ինչ մենք կարող ենք անել՝ թեթևացնելու բեռը մեր ընկերների և հարևանների, լավ միտք է թվում։ Բացի այդ՝ դա կարող է դիտվել որպես բարեգործություն, որը կստիպի հաճախորդներին հիշել ձեզ, երբ գործերը կբարելավվեն։

Բայց սխալը հենց այս մտածելակերպի մեջ է: Տնտեսագիտությունը կախված է մարդկանցից, որոնք ստեղծում են արժեքներ, և այն մարդկանցից, որոնք ճանաչում են այդ արժեքները և պատրաստ են վճարել դրանց համար։

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՊԱՐՈՒՅՐ

Տնտեսական ճգնաժամի ժամանակ շատ մարդիկ կունենան նվազ հնարավորություն և վստահություն՝ վճարելու ապրանքների և ծառայությունների դիմաց։ Արդյունքում ծասխերը քիչ կլինեն։ Դա ստեղծում է բացասական հետադարձ կապ, որը ավելի է նվազեցնում մարդկանց ծախսելու ունակությունն ու վստահությունը։

Ես տեսնում եմ, որ առցանց հարթակները որոշում են հրաժարվել անդամավճարներից՝ ոչնչացնելով անդամակցության`մուտքի վճարների ներդրման բարձրացումը, վերջիվերջո նրանք ցանկանում են օգնել հասարակությանը՝ դարձնելով այն դյուրին։

«ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԽՎԱԾ Է ՄԱՐԴԿԱՆՑԻՑ, ՈՐՈՆՔ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ԱՅՆՊԻՍԻ ԱՐԺԵՔ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՄՅՈՒՍՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՎՃԱՐԵԼ»

Բայց չգանձելով նրանց տրամադրած արժեքի վճարը՝ կլիներ միայն ժամանակի խնդիր, երբ նրանք չէին կարողանա շարունակել տրամադրել այդ արժեքը։ Վճարը թեթևացնում է սպասարկումը. եթե չկա վճար, նրանք չեն կարողանա ֆինանսավորել ծառայությունը։ Դա հատկապես վատ է, քանի որ նրանք համարվում են ամենարդյունավետ բիզնես մոդելներից մեկը այս ճգնաժամի ընթացքում՝ հնարավորություն տալով հազարավոր աշխատողների, վճարել ծախսերը կամ օգտվել Amazon-ից։ Ինչ կլինի, եթե Amazon-ը բոլորին անվճար և պարզ անդամակցություն տրամադրի, և սննդամթերքն ու տան պարագաները վաճառի ինքնարժեքով։ Դա մեծ օգնություն կլիներ, այնպե՞ս չէ։ Իրականում, ո՛չ։ Amazon-ը կլինի հիմնական ներդրողը աշխարհի շատ երկրների վերականգնման գործում, եթե հանկարծ իրենց եկամուտը նվազի, կնվազի նաև իրենց եկամուտը վերականգնելու ունակությունը։ Ապրանքների և ծառայությունների նվիրատվությունը համարվում է գովելի բարեգործություն։ Բայց դա կայուն բիզնես մոդել չէ։ Դա այն է, ինչ մեզ հարկավոր է վերականգնման համար։

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԱՌԱՋ

Մասսայական զեղչերը կամ ամեն ինչից ազատումը չի հանգեցնի իրական վերականգնմանը։ Եվ ոչ էլ կախված է որևէ կառավարությունից, սակայն հնարավոր է, որ նրանց օգնության կարիքը ունենանք կարճ ժամանակահատվածում։ Իրական վերականգնումը կախված է այն բանից, որ գոյատևած բիզնես առաջնորդները գտնում են միջոց՝ ստեղծելու այնպիսի արժեք, որի համար մարդիկ ցանկանում են վճարել բավարար, ինչպես միշտ։

Դա կվերակենդանացնի մեր տնտեսությունը և կստեղծի նոր հնարավորություններ այն մարդկանց համար, որոնք հետևում են, թե ինչպես է անհետանում իրենց բիզնեսը և աշխատատեղերը, ինչպես նաև այդ ձեռնարկություններում արդեն իսկ աշխատող մարդկանց աշխատատեղերի պաշտպանության մասին։ Ի վերջո՝ մենք կախված ենք այն մարդկանցից, որոնք դեռ ստանում են աշխատավարձ տնտեսական զարգացումն ապահովող ապրանքներ և ծառայություններ գնելու համար։

ԱԼՏՐՈՒԻՍՏԱԿԱՆ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅՈՒՆ

Բանն այն է, որ սա բարոյական պարտք է ստեղծել. այնպիսի արժեքավոր բան, որը ցանկանում են մարդիկ, և որի կարիքը նրանք ունեն։ Այժմ ժամանակն է զարգացնելու, ստեղծելու նորարարություն և օգտագործելու ձեր ստեղծագործական ամեն մի ունցիան, որպեսզի գոյատևել և բարգավաճել որպես ընկերություն։ Ընդհանուր առմամբ՝ սա լավ է ձեր բիզնեսի, հաճախորդների, աշխատակիցների ձեր համայնքի և տնտեսության համար։

Իհարկե ես չեմ ասում լինել շահագործող, ոչ բարոյական և ոչ պատեհապաշտ։ Յուրաքանչյուր տիպի տնտեսական կլիմայի մեջ չկա ոչ մի երկարաժամկետ օգուտ։ Փոխարենը մեզ հարկավոր են խիզախ ձեռներեցների, բիզնեսի սեփականատերերի և առաջնորդների լեգիոներներ, որոնք ամուր նվիրված են ազնվության սկզբունքներին՝ քայլելով դեպի անորոշություն, ստեղծելով իրական և համապատասխան նշանակություն և հորդորելով ուրիշներին վճարել՝ ինչ արժեք այն ունի։

Եթե հաճախորդները համաձայն են և ունեն միջոցներ, նրանք դա կանեն։ Եվ հատկապես այս փոխանակության վրա է կառուցվում տնտեսությունը։

Ահա այսպես են նրանք գործում բարենպաստ ժամանակներում։ Եվ ահա՝ ինչպես են նրանք վերականգնվում անբարենպաստ ժամանակներում։ Սա լավագույն միջոցն է՝ ապահովելու հարատև հույս, վերականգնում և հնարավորություն բոլորի համար։

Եղե՛ք առողջ եվ ուժեղ այս պահերին, և կիսվե՛ք այս գրառումով ընկերների և գործընկերների հետ։

Published in Uncategorized

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *