Skip to content →

Հոգեկան Հիվանդություն, Որն Անցնում Է Իմ Բիզնեսի Միջով

Քանի որ COVID-19- ը կործանում է շատ երկրներ ու բիզնեսներ, կա հավանական դժբախտ պատահար, որը դուք գուցե լիովին չեք գիտակցել։ Հոգեկան առողջությունը բացասաբար է անդրադառնում ամբողջ աշխարհի բիզնեսի վրա, և այժմ իմ ամենօրյա խնդիրն է լսել և օգնել աշխատակիցներին իմ նախագծերում:

Ձեր ընտանիքի, ընկերների և աշխատակիցների առողջության վերաբերյալ անորոշությունները կարող են ճնշող լինել: Այս ճգնաժամի ընթացքում  հոգեկան առողջության մասին հոգալը պետք է առաջնային լինի յուրաքանչյուր բիզնեսի ղեկավարի համար: Գոյություն ունեն այնքան շատ կարևոր որոշումներ, որոնք դուք պետք է ամեն օր կայացնեք ձեր աշխատանքի վերաբերյալ՝ հատկապես ճգնաժամի այս ժամանակահատվածում, և դուք չեք կարող արդյունավետորեն կայացնել այդ որոշումները, եթե ձեր հոգեկան առողջությունը անկայուն է:

Նախ, դուք պետք է պատասխանատվություն ստանձնեք ձեր գիտակից լինելու համար: Դա անելու համար ձեզ հարկավոր է հիմնական հասկացողություն մտքի մեխանիզմի մասին.ձեր միտքն ու գիտակցությունը երկու տարբեր էություններ են: Դուք կարող եք վերահսկել ձեր գիտակցությունը:

Ձեր գիտակցությունը ճանապարհորդում է մտքի տարբեր ոլորտներում: Նպատակն է`վերահսկել, թե որտեղ է գնում ձեր գիտակցությունը:

Միտքն ինքնին չի ցատկում. հենց այդ լույսի գնդակն է, որ մենք անվանում ենք մեր գիտակցություն, որը ցատկում է մի բանից մյուսը: Դասը նրանում է, որ դուք ընտրում եք, թե որտեղ է գնում ձեր գիտակցությունը, կամ դուք, ըստ էության, թույլ եք տալիս մեկ ուրիշին  թելադրել, թե ուր պետք է գնա այն, և եթե դուք պատասխանատվություն չեք կրում ձեր գիտակցության համար, ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան դեռ պատասխանատու է դրա համար: Դա կարող է լինել ձեր միջավայրը, հեռուստատեսային նորությունները, ձեր կինը, երեխաները կամ ձեզ շրջապատող ընտանիքը:

            Այդ դեպքում ինչու՞ այլ կերպ կլիներ, եթե ամբողջ օրը հեռուստացույց դիտեիք: Դուք նրանց տալիս եք ձեր ժամանակը և գիտակցությունը, և դրանք ազդում են ձեզ վրա` կրկնվող բառերով և պատկերներով:

Ես տասնամյակներ անցկացրել եմ իմ գիտակցությունը վերահսկելու համար, և որում արդեն լավ հմուտ եմ: Բայց եթե ես ամբողջ օրը դիտեի  նորություններ, կարող եմ երաշխավորել, որ նրանք կսկսեին ազդել իմ կարծիքի վրա, քանի որ նրանք հեռարձակում են կրկնվող բառեր և պատկերներ, որոնք մեզ տանում են դեպի մտքի՝ վախի տարածքներ:

Առաջարկում եմ դադարել հեռուստատեսությամբ լուրեր դիտել: Երբ ես ուզում եմ տեղեկատվություն ստանալ, ես ստանում եմ օբյեկտիվ կարծիքներ: Կարևոր է թեմայի վերաբերյալ տեղեկատվություն ստանալ տարբեր տեսանկյուններից և վստահ լինել, որ կկարողանաք ճիշտ որոշումներ կայացնել:

  • Խելամտորեն ընտրեք ձեր նորությունները: Եթե դա այդպես չանեք, ապա այն կարող է հանգեցնել վախի և անհանգստության վայրընթաց պարույրի:
  • Պահեք Ձեր էներգիան շարժման մեջ: Անհավանական  կարևոր է Ձեր էներգիան դրական գործողություններին ուղղելը և այդ  հոսքը պահպանելը:

Էներգիան ջրի նման է: Երբ այն չի շարժվում, այն լճանում է: Որքան երկար է մնում տեղում, այնքան ավելի կեղտոտ ու կոպիտ է դառնում: Երբ սկսում եք շարժել այդ էներգիան, այն բարելավում է ձեր մտավոր վիճակը:

Դա նույնն է, երբ դուք գնում եք յոգայի դասընթացների: Մտածեք այն մասին, թե ինչպես եք զգում նախքան գնալը, և դրանից հետո: Ձեր էներգիան նախկինում դանդաղ էր: Յոգայի ընթացքում դուք ձգում եք ձեր ամբողջ նյարդային համակարգը ՝ թույլ տալով, որ էներգիան սահուն կերպով հոսի մարմնով: Արդյունքում դուք զգում եք եռանդուն և ոգեշնչված:

«Մինչ դուք գտնվում եք այս ճգնաժամի ընթացքում տանը, կենտրոնացեք հեշտ հաղթանակների վրա, որպեսզի պահպանեք Ձեր էներգիան», այն ավելի հեշտ է ուղղել իմ մտքի դրական ոլորտներին: Հսկա կլոր քարի նման, երբ այն պարզապես կանգնած է տեղում, դժվար է նրան տեղաշարժելը: Բայց հենց որ այն սկսում է  շարժվել, ավելի հեշտ է դառնում ուղղորդելը:

Մաքրեք կամ կարգի բերեք ձեր տան տարբեր հատվածները, կամ գտեք ստեղծագործական ծրագրեր, որպեսզի ստիպեք այդ լճացած էներգիային հոսել: Երբ էներգիան հոսում է, ուղորդեք այն ծրագրերի ստեղծմանը, լինի դա ֆինանսական ծրագիր՝ ձեր բիզնեսի համար, կամ հոգեկան առողջության պահպանման ծրագիր, որպեսզի պահպանեք ձեր ընտանիքի բարձր տրամադրությունը, մինչ բոլորով միասին գտնվում եք տանը:

Գնացեք վազելու, վարժություններ կատարեք, յոգայով զբաղվեք: Մաքրեք և կարգի բերեք ձեր պահարանները կամ մթերանոցները: Թույլ տվեք,որ այդ էներգիան շարժվի, այլապես  այն կլճանա՝ հանգեցնելով դեպրեսիվ մտքերի:

Անհավանական կարևոր է հոգ տանել ձեր հոգեկան առողջության և աշխատակիցների առողջության մասին: Բիզնեսի բոլոր ձեռնարկատերերը հենց հիմա պետք է հոգ տանեն իրենց թիմերի հոգեկան առողջության մասին: Չկա ավելի կարևոր գործողություն, քան սա է: Ձեր ընկերության հաջողությունը կախված է ձեր թիմից, և, հետևաբար, նրանց հոգեկան առողջությունն ամեն ինչ է: Դուք բացարձակապես չեք կարող այդ հարցում փոխզիջման գնալ:

<< Ձեր ընկերության հաջողությունը կախված է ձեր թիմից, և, հետևաբար, նրանց հոգեկան առողջությունն ամեն ինչ է: Դուք բացարձակապես չեք կարող այդ հարցում փոխզիջման գնալ>>:

Եթե նրանք տնային պայմաններում աշխատելիս չունեն բարձր հոգեկան վիճակ, ինչպե՞ս կարող են արհեստավարժ աշխատել այն ձևով, որպեսզի աջակցեն  բիզնեսին: Այլ բան է, երբ մենք բոլորս ամեն օր գալիս ենք կենտրոնական գրասենյակ և կարող ենք միմյանց հետ շփվել և աջակցել:

Բայց հիմա ձեր բոլոր զորքերը գտնվում են իրենց վրաններում: Նրանց հոգեկան առողջությունն ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել ծրագիր: Ամենակարևորն է: Զինեք նրանց գործիքներով, որ նրանք իմանան, թե ինչպես վարվել այս ամենի հետ: Ամեն օր խրախուսեք ձեր թիմի անդամներին ուղղել իրենց էներգիան և առաջընթաց գրանցել իրենց կյանքի որոշ ոլորտում: Մի բարդացրեք այն: Անհրաժեշտ չէ վիրտուալ յոգա կազմակերպել կամ հսկայական վիդեոկոնֆերանսներ անցկացնել:

Դուք չեք ցանկանում թիմ, որը մասնատված է: Երբ նրանք վերամիավորվում և վերադառնում են բիզնես, աշխատակիցները պետք է կարողանան հասկանալ, թե որտեղ են նրանք կանգ առել և առաջ շարժվեն `իրենց լավագույն կերպով:

Եթե դուք կամ ձեր թիմը տառապում եք հոգեկան հիվանդությունից, ավելի լավ է դադար տալ՝ մասնագիտական օգնություն փնտրելով, զբաղվեք «Վիշապով», երբ նա փոքր է և հաղթահարելի, հակառակ դեպքում «վիշապը» շատ ավելի կմեծանա, և դուք նրան հաղթելու հնարավորություն չեք ունենա:

Published in Uncategorized

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *