Skip to content →

Վստահության կառուցումը աշխատավայրում

Ես ավելի հեշտորեն եմ վստահում իմ աշխատակիցներին քան շատ տնօրեններ։

Ինձ համար դա «հանցանք» է:

Շատ մարդիկ պայքարում են ազատ վստահելու համար, որի պատճառ կարող են լինել փոքր կորուստները։ Երբ մեկին կուրորեն հավատում ես, նամանավանդ աշխատանքի վայրում, ապա նրանք կարող են սխալներ գործել։ Եթե դուք կարճ ժամանակահատվածում կորցնելու վախ ունեք, ապա այնքան էլ հեշտ չի լինի ՛՛բաց թողնել՛՛ և թույլ տալ, որ այլ անձ որոշումներ կայացնի, առանց յուրաքանչյուր քայլ կառավարելու:

Բայց վստահությունը կառուցելը և այն ազատորեն տրամադրելը հավասարապես կարևոր մասեր են երբ խոսքը վերաբերում է կորպորատիվ աշխարհում աստիճանաբար բարձրանալուն կամ սեփական բիզնեսի գործարկմանը:
Այս հոդվածում կտրամադրեմ որոշակի մտքեր այն մասին, թե ինչ եմ ես մտածում աշխատանքում վստահության մասին, և ինչպես այն կառուցել լինելով թե՛ մենեջեր թե՛ նոր աշխատակից։

Կիսվեք ձեր տեսանկյուններով, անգամ այն դեպքում երբ դա նշանակում է կողմ դնել ձեր սեփականը

Վերջերս ինձ այսպիսի հարց տվեցին․

Ինչպե՞ս կառուցել վստահություն։

Նա հարցրեց․ « Ո՞րը կլինի ձեր լավագույն խորհուրդը նոր աշխատավայրում նոր աշխատակցին իր տեսանկյունից, ով նոր է ուսումնասիրում աշխատավայրի մշակույթն ու հարաբերությունների ձևավորումը, ստանալ կազմակերպության ղեկավարության վստահությունը։ Ո՞րն է առաջին ամսում կատարվող առաջին քայլը։

Բարդ հարց է։
Այն ինչն ինձ իսկապես վախեցնում է,որը հաճախ լինում է վստահության ձեռքբերման լավագույն տարբերակը, որպես նոր աշխատակից ղեկավարության վճիռների խթանումն է։ Դա նրանց տեսակետն է։

Բայց նրանց տեսակետներն կարող են չհամընկնել ձեր սեփականի հետ։
Օրինակ, նմանատիպ խնդիր ես տեսնում եմ այն կազմակերպություններում, որտեղ տնօրինությունն ու ղեկավարությունը որոշում են իրենց գովազդային բյուջեի մի որոշ հատված վատնել գովազդային վահանակների կամ հեռուստատեսային գովազդների վրա։ Շատ կազմակերպություններ կպայքարեն կամ բիզնես շուկայից դուրս կգան հաջորդ տասնամյակում, քանի որ չեն ադապտացվում ներկայիս գովազդային հարթակին և ուշադրությանը։

ԱՄՆ-ի և Ավստրալիայի որոշ խոշորագույն ընկերություններ 2018 թ.-ին սնանկացել են, ինչպիսիք են ՛՛Sears՛՛-ը, ՛՛David Bridal՛-ը ՛, ՛՛Rockport՛՛-ը , ՛՛Toys R Us՛՛-ը, ՛՛Diesel՛՛-ը, ՛՛Payless՛՛-ը։ Սա պարզապես նախադիտում է,և կազմակերպությունները Հայաստանում, Ուկրաինայում եւ Եգիպտոսում պետք է անհանգստացած լինեն։
Եթե դուք նոր աշխատակից եք կազմակերպության մարքեթինգային բաժնում և ցանկանում եք աճել հենց այդ կազմակերպությունում, ապա կարճ ժամանակահատվածում ավելի հեշտ կլիներ ձեր ավագ ղեկավարների գաղափարներով և որոշումներով սահմանափակվել։ Անգամ երբ դուք հակառակն եք մտածում։

Անհատապես խորհուրդ կտամ այս պարագայում մի կողմ դնել ձեր սեփական տեսակետը երկարաժամկետ հեռանկարում հաղթելու համար։

Ահա թե ինչ նկատի ունեմ դա ասելով․

Եթե դուք արտահայտեք ձեր տեսակետը և չհամաձայնեք ձեր ղեկավարության հետ, ապա կարող եք «կորցնել» ընկերության ներսում բազմաթիվ ղեկավարների, և այն կարող է խափանել ձեր աճը կազմակերպության ներսում: Բայց դուք հաղթանակ կտանեք ընկերության խելացի մարդկանց հանդեպ, հատկապես այն ժամանակ, երբ նրանք հեռանան եւ տեղափոխվեն այլ կազմակերպություններ:

Ես կարեկցում եմ այն մարդկանց, ովքեր որոշում են խնայել ղեկավարության տեսակետները տվյալ ընկերությունում առաջընթացի համար, բայց ձեր ազնիվ կարծիքների հարգալից և ճիշտ արտահայտելը կօգնեն ձեզ ավելի երկարաժամկետ հեռանկարում:

Երբեք մի զոհաբերեք ձեր էթիկան հանուն բիզնեսի հաղթանակի

Դա անելը ճիշտ է։
Շատ անգամներ, դուք ավելի շատ գումար կստանաք և ավելի կարժանանաք հարգանքի ձեր կարիերայում, եթե անմիջապես չվերցնեք այն, ինչ դրված է ձեր առջև: Դրանից բացի, միշտ կա ինչ-որ մեկը ով հետևում է ձեզ, և դուք միշտ պետք է անհանգստանաք այն բանի վերաբերյալ, թե ինչ են կասեն կամ կանեն, երբ տեսնեն, որ ինչ-որ բան ոչ էթիկ կերպով եք անում:

Օրինակ, իմ էլեկտրոնային նամակագրությունները հասանելի են իմ թիմի որոշակի մարդկանց։ Նրանք միանգամից կիմանան, եթե ես թույլ տամ ինչ-որ ոչ էթիկ կամ ստվերային բան, ապա նրանք հարցականի տակ կդնեն այն ամենը ինչ ես երբևէ ասել եմ նրանց։

Նրանք կդադարեն վստահել ինձ։

Դա ոչ միայն կործանարար է այն տպավորության համար,որը ես փորձում եմ թողնել, բայց դա նաև էլ կանդրադառնա մեր վրա: Առողջ ընկերության մշակույթը կառուցված է վստահության և թափանցիկության վրա, եւ թեև կարող են լինել առողջ բանակցություններ, պետք է երբևէ որևէ մեկի մտադրության մասին որևէ հարց չլինի:

Նույնը լինում է այն պարագայում, երբ դուք փորձում եք ձեր կարիերայի առաջխաղացում ապահովել կազմակերպությունում զոհաբերելով ձեր էթիկան, որպեսզի հասնեք այն ամենին ինչ ցանկանում եք․ դա կարող է աշխատել, բայց կարճ ժամանակահատվածի համար, որը, սակայն, ձեր կարիերան շատ խոցելի դիրքում կթողնի :

Կյանքը երկար է։

Վստահությունը տվեք սկզբում, ապա վերցրեք այն հետո կա դրանում անհրաժեշտություն

Շատ մենեջերներ և մարդիկ կազմակերպությունների ներսում պայքարում են մարդկանց ինքնություն հաղթելու կամ կորցնելու ազատություն ընձեռնման հետ։

Ինձ համար «վերջնական մասշտաբը» թույլ է տալիս մարդկանց ազատ շրջել և բացահայտել իրենց: Մարդկանց տալով «դատարկ կտավ», նրանք կարող են արտահայտել հենց իրենց, և ես կարողանում եմ նրանց ճշգրիտ կարդալ և հասկանալ թե ովքեր են նրանք:

Ես ամբողջ ժամանակ ասում եմ իմ թիմին, որ նրանց կուրորեն վստահում եմ: Եվ ես կշարունակեմ դա անել, մինչև նրանք մի բան կանեն, որ կստիպի ինձ այդ վստահությունը հետ վերցնել: Եթե նրանք կասկածելի մտադրություն ունեն կամ, եթե նրանք ապացուցեն, որ իրենք չեն կարողանում հաղթահարել իրենց հանդիպած մարտահրավերները, ապա ես կարող եմ վերցնել այդ վստահությունը և սահմանափակումներ դնել նրանց շուրջ:

Բայց ես աշխատում եմ մեկ այլ խաղադաշտում, քան «վստահությունը վաստակած է»: Ես հավատում եմ, որ առաջին հերթին վստահություն է տրվում: Ո՞վ եմ ես, որ կարողանամ այն վաստակել:

Որոշ մարդիկ այդ կվերցնեն այդ պարանն ու մեծ ուրախություն ու հարստություն են ստեղծում այն ամենում, ինչ անում ենք միասին, իսկ մյուսները կխճճվեն այդ պարանում և կպարտվեն:

Յուրաքանչյուր իրավիճակում « ավելի մեծ մարդ» եղեք

Առաջնորդ լինելու մի մեծ մասը ցանկացած իրավիճակում «ավելի մեծ մարդ» լինելն է։
Դա նշանակում է «տալ» անգամ այն դեպքում, երբ որպես վերադարձ ոչինչ չես ստանում։ Դա նշանակում է, սեփականության իրավունքով վերցնել և մեղադրանք ընդունել:

Դուք չեք կարող պարզապես ձեր կամքը թելադրել այն հիմունքով, որ դուք եք այժմ գլխավորը։ Կարող են լինեն շատ դեպքեր, երբ պետք է մի կողմ դնել հպարտությունը և անել այն, ինչը լավագույնն է թիմի համար։

Սա նշանակում է հզորացնել ձեր շուրջը գտնվողներին իրենց աշխատանքը կատարելու, բայց դա նաև նշանակում է ուրիշ բան. դուք պետք է կարողանաք ընդունել, որ որոշ բաներ ձեր մեղքով են: Ի վերջո դուք եք առաջատարը, այնպես որ դուք պետք է պատրաստակամորեն ընդունեք ձեր պատասխանատվությունը ձեր հաջողությունների, և որն ավելի կարեւոր է, ձեր ձախողումների համար:

Ամեն ինչ ընկնում է ձեզ վրա:

Ոչ ոք չի սիրում ղեկավարի, ով դժվարին իրավիճակում աշխատողին տալիս է մուրճը:

Եթե վերցնեք մեղքը ձեր վրա,ապա ձեր մարդիկ կիմանան, որ դուք կանգնած եք իրենց մեջքի հետևում, անկախ նրանից, թե ինչպիսին է իրավիճակը:

Ինչու եմ ես նախընտրում ժամանակի ընթացքում վաստակել մեկի վստահությունը

Թեև ես վստահությունը թողնում եմ առջևում, ես նախընտրում եմ ժամանակի ընթացքում վաստակել այլ մարդկանց վստահությունը։

«Տալ» առանց ակնկալիքի

Այն գալիս է որպես առանց ակնկալիքի: Ես վստահում և այլոց հնարավորություն եմ տալիս, բայց չեմ վիրավորվում, երբ ինչ-որ մեկը չի վստահում ինձ սկզբում:

Երբ մարդիկ առաջին հանդիպման ընթացքում լսում են ինձ, նրանք կարող են իմ մտադրության վերաբերյալ կասկածել: Սակայն ժամանակի ընթացքում, եթե նրանք շարունակում են լսել եւ սպառել իմ գործողությունները, նրանք դանդաղ սկսում են հասկանալ ինձ և այն, ինչին ես իսկապես հավատում եմ:

Դժվար որոշումներից մեկը,որը ես ստիպված էի կատարել «այնտեղ դուրս գալ»-ն էր: Ես գիտեի, որ «հաստատությունը» կարող է չհարգել իմ ինքնավստահությունը, և որ դա կարող է ինչ-որ կերպ խաթարել իմ հաջողությանը որպես գործարար եւ օպերատոր նրանց աչքերում:

Բայց ուզում էի հավատարիմ մնալ իմ ճշմարտությանը, և ժամանակի ընթացքում նրանցից շատերը փոխել են իրենց կարծիքը:
Ես վստահում եմ ուրիշներին, բայց ես չեմ ակնկալում դա հենց սկզբում, եւ դա իմ երջանկության մեծ բանալին է:

Published in Uncategorized

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *