Skip to content →

8 օգտակար խորհուրդ անհատ ձեռներեցներին ավելի արդյունավետ առաջնորդ դառնալու համար

Ցանկացած առաջատար կազմակերպության գլխավերևում կանգնած է լավ առաջնորդ: Բոլոր կազմակերպություններին (ամենափոքրից ամենամեծ) պետք է այնպիսի մարդ, ով կարողանում է կայացնել կարևոր որոշումներ և ով կարողանում է պատասխանատվություն կրել կայացրած որոշումների համար: Ինչպես արդեն տեղյակ եք, կազամակերպությունում վարքագիծը չի որոշվում աշխատակցի կողմից: Կազմակերպությունում աշխատակիցները հակված են ունենալ այն վարքագիծը և տեսակետը, որոնցով օժտված է իրենց առաջնորդը:
Որպես անհատ ձեռներեց, ես հասկանում եմ առաջնորդության կարևորությունը. թիմին առաջնորդելու կարողությունը այն կարևորագույն գործոններից է, ինչից կախված է կազմակերպության գրանցած հաջողությունը:
Ստորև ներակացվում են մի քանի օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ դառնալ ավելի արդյունավետ առաջնորդ:

1. Վաճառել տեսլականը
Բիզնես ստեղծելու ամենօրյա գործողությունները հիմնականում ձանրալի և թևաթափող են: Այնուամենայնիվ, մեծ տեսլական կերտելու գաղափարը ոգևորիչ է և կարող է աշխատակիցներին ոգևորել կազմակերպության նպատակն իրագործելու համար: Կարևոր է, որ որպես առաջնորդ կարողանաս կազմակերպության տեսլականը ճիշտ կերպով մատուցել կազմակերպության մյոս անդամներին: Սակայն պետք չէ շփոթել տեսլականը նպատակի հետ: Տեսլականը ապագայի այն մեծ գաղափարն է, որը հնարավոր չէ ներկայացնել թվերով կամ պատկերներով:
Նպատակը պետք է լինի չափելի և ավելի կոնկրետ: Ավելի հեշտ է մարդկանց համոզել աշխատելու մեծ տեսլականի շուրջ, քան որևէ կոնկրետ նպատակի, որի առեղծվածն հիմնականում թաքնված է փաստերի և թվերի հետևում:

2. Չափել կատարողականությունը արդյունքին ուղղված գործողությունով
Ընդհանուր առմամբ, մարդիկ սովորաբար անում են այն, ինչն իրենց դուր է գալիս: Բիզնեսի աշխարհում, այն ինչ լավ է միշտ չէ, որ արդունք է ապահովում:
Որպես առաջնորդ, սահմանում ես այն թիրախները, որոնց պետք է հասնի քո թիմը և վստահեցնի, որ այն գործողությունները, որոնք կատարվում են սահմանված թիրախներին հասնելու ամենաարդյունավետ միջոցներն են:
Ներկայումս, տեղեկատվական տեխնոլոգիաներն ավելի հասանելի են դարձնում բիզնեսում ցանկացած գործողության հետևելը և չափելը: Հիմա հնարավոր է ստանալ ցանկացած տիպի տեղեկատվություն և հեշտությամբ հետևել կատարողականին:

3. Լինել արդար, բայց՝ կայուն
Ուզում ես լինել անաչառ ենթակաների հետ առնչվելիս:
Ամեն դեպքում չես ուզում թույլ երևալ, երբ հարցը հասնում է, նրան, որ վերջնական որոշում կայացնողը չի կարող ոչ ոքի պատասխանատվության ենթարկել վերջիններիս կատարած գործողությունների համար: Պետք է լինել կայուն և ապահովել, որ բոլոր աշխատակիցները համապատասխանեն իրենց թիրախային խմբին և պատշաճորեն հետևեն կազմակերպական արժեքներին:

4. Թողնել, որ ձեր գործողությունները խոսեն ձեր փոխարեն
Պետք է առաջնորդել սեփական օրինակով: Սա կարող է հնչել որպես կլիշե, սակայն դա ժամանակի ընթացքում փորձված արդյունավետ միջոց է: Որպես կազմակերպության ղեկավար` ձեր աշխատանքային սովորույթները կներազդեն կազմակերպությունում բոլորի աշխատանքային սովորույթների վրա:
Ինչպես արդեն նշվեց վերևում, կազմակերպության վարքագիծը չափվում է վերևից-ներքը սանդղակով: Լինելով ազնիվ և անաչառ աշխատող՝ հիմք եք ստեղծում, որպեսզի թիմի մյուս անդամներն պատասխանատվության ենթարկվեն իրենց արարքների համար:

5. Սովորել աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու արվեստը
Կազմակերպությունն առանց մարդկային ռեսուրսի կազմակերպություն չէ: Որպես կազմակերպության ղեկավար՝ այն մարդկանց, որոնց աշխատանքի ես ընդունում հանդիսանում են այն կազմակերպության արտացոլանքը, որը ցանկանում ես կառուցել: Քանի դեռ ստիպված չես սիրել այդ գործընթացը, պետք է հաշվի նստես այն փաստի հետ, որ պետք է անընդհատ մարդկանց աշխատանքի ընդունես և աշխատանքից ազատես: Վատ աշխատակիցը կարող է ձախողել մի ողջ բաժնի աշխատանք: Վատ աշխատակիցներին նկատելը և վերջիններից աշխատանքից ազատվելը արվեստ է, որը կխնայի բավականին շատ գումար և ժամանակ:

6. Գտնել առաջնորդության մենթորների
Լավ մենթորը ոգեշնչում է, օգնում է բացահայտել թույլ կողմերը, ցույց է տալիս հնարավոր ամեն ինչը, օգնում է խուսափել սխալներից:
Այն բացառիկ իրավիճակներում, երբ չես կարողանում գտնես ինչ-որ մեկին, ով կլինի քո մենթորը, կարող ես թերթել բիզնես գրքերի էջերը, ոնոնք վստահաբար քեզ կօգնեն:

7. Գիտակցել սեփական ձախողումները և բացթողումները
Լինելով հասարակ մարդիկ և որպես անհատ ձեռնարկատեր բազմաթիվ սխալներ ես գործելու: Քո գործած սխալները կարող է սխալ մեկնաբանվեն թիմի անդամների կողմից: Սեփական սխալները գիտակցելու և ընդունելու այն փաստը, որ ենթակաների նկատմամբ սխալ եք վարվել առաջնորդության հոյակապ նշան է: Այս քայլը Ձեզ նաև դարձնում է մատչելի, ինչպես նաև ամրապնդում է թիմի հետ ունեցած հարաբերությունը:

8. Տիրապետել հաղորդակցության հմտություններին
Ի՞նչ տեսակ առաջնորդ կլինեք, եթե չհաղորդակցվեք այն մարդկան հետ, որոնց առաջնորդում ես: Հաղորդակցությունը ավելին է, քան միայն ձեր ենթականերին ասել ինչ անել և հետևել այդ ընթացքոին:
Պետք է տեղեկատվությունը փոխանցել թիմիդ և պատրաստ լինել վերջինից տեղեկտավություն ստանալուն, սովորել ճիշտ հարցադրում կատարել, ձեռք բերել ինչպես անհատական, այնպես էլ խմբակային արդյունավետ հաղորդակցություններ վարելու հմտություններ:
Միայն մեկ արդյունավետ առաջնորդը կարող է փոխել իրադարձությունների ողջ ընթացքը: Հենց դրա պատճառով է, որ անկման մեջ գտնվող կազմակերպություննները փնտրում են հենց այդ միակ մարդուն, ով կկարողանա օգնել իրենց կազմակերպության դուրս գալ այդ իրավիճակից: Վերջնական որոշում կայացնող մարդու կարողությունների, վերաբերմունքի և արժեքների կարևորությունը չի կարող չափազանցված լինել:

Published in Uncategorized

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *