Skip to content →

Բարդ որոշումները պահանջում են ռացիոնալ մոտեցում և կարեկցանք

Անցած 2 ամիսների ընթացքում մենք ունեցանք թերևս մեր կյանքի ամենասյուրռեալիստական փորձառությունը:

Ես կարծում եմ, որ մեզանից շատերը կանխազգում էին, որ այս փորձառությունը կարող է առավել երկար տևել, քան պարզապես «60 օրը»:

Ու երևի այդ էր պատճառը, որ նյարդային ջղաձգմամբ վիդեոզանգեր էինք կատարում ու խոստովանում, թե որքան տարօրինակ են հիմա մեր զգացողությունները:

Երբ ինձ հրավիրում էին «Zoom անձնական վիդեկոնֆերանսների աշխարհ», ես տեսնում էի մարդկանց տների և բնակարանների «ներքին աշխարհը», երբ նախկինում նման փորձ երբևէ չէի էլ ունեցել:

Ընդամենը մի քանի ամիս է, ինչ մենք սկսել ենք մտածել այն ամենի մասին, ինչը կարող է խորացնել մեր ֆինանսական և էմոցիոնալ ճգնաժամը և շատերի համար ունենալ ծանր առողջական հետևանքներ:

Մեր բիզնես առօրյայում մենք բախվում ենք այնպիսի որոշումների կայացման հետ, որոնք մեր կազմակերպությունների հետագա գործունեության վրա կարող են ունենալ երկարատև ազդեցություն: Կարծես առանց կողմնացույցի մենք շարժվում ենք մի կոնկրետ ուղղությամբ: Այս իրավիճակը նման է «խիտ մառախլապատ ճանապարհին առանց որևէ մեկի ուղղորդման պատառաքաղ փնտրելու հետ»:

Մեր անձնական կյանքում մենք պետք է փոխենք մեր կյանքի ռիթմը և հասկանանք, թե այս իրավիճակում ինչպես մնանք գործուն. այսօր մարդիկ ունեն հավաքական տարածքը և ժամանակը օգտագործելու սեփական մոտեցումները: Ի՞նչ ենք ուտում, որտեղի՞ց ենք գնումներ կատարում, ի՞նչն է անվտանգ, ի՞նչ են անում մեր ծնողները, արդյո՞ք նրանք անվտանգ են, արդյո՞ք կարող եմ պլանավորել իմ արձակուրդը, մասնակցել հարսանիքի կամ ճանապարհորդել այս տարի:

Բայց և ո՞վ գիտի այս հարցերի պատասխանը…այնուամենայնիվ մի բան հստակ է` մեր կյանքը այլևս երբեք չի վերադառնա 2020 թվականի փետրվար ամիս, և բոլորը պետք է փոխվեն ու հարմարվեն ներկայիս իրավիճակին:

Բայց դուք պետք է հասկանաք, որ բոլորը գտնվում են մտածողության այս շրջանակում: Եվ հենց սա է իրավիճակը դարձնում սյուրռեալիստական:

Ես հաճախ փորձում էի քնի ընթացքում լիովին հանգստանալ` մտքումս անընդհատ ունենալով աշխարհի ապագայի և շաբաթական որոշումների մասին իմ պատկերացումները: Պատկերացնում եմ, որ դուք ևս այս գործընթացի մեջ էիք:

Ավելորդ է ասել, եթե դուք գտնվում եք որևէ բացասական տարածության մեջ, խնդրում եմ, դիմեք որևէ վստահելի մենթորի, ընկերոջ կամ ընտանիքի անդամի:

Խոստանում եմ` մենք կհաղթահարենք այս իրավիճակը, անկախ ամեն ինչից մենք կունենանք վաղվա օրը: Ես շատ ընկերների եմ կորցրել, ովքեր տնտեսական անկումների ժամանակ թունելի վերջում լույս չեն տեսել:

Start-up-ների հիմնադիրների և ղեկավարների դեպքում, ովքեր ոչ ամբողջական տեղեկատվության պայմաններում պետք է ընդունեն որոշումներ, այս իրավիճակը յուրանաքանչյուր ուղղությամբ հրամայական է դարձնում վճռականության դրսևորումը:

  • ինչպես վարվել հաճախորդների հետ,
  • ինչ անել ծախսերի հետ կապված,
  • ինչ ասել խորհրդի անդամներին / ներդրողներին,
  • ինչ է տեղի ունենում ֆոնդերի հավաքագրման հետ,
  • կարո՞ղ եմ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին կամ արձակուրդի ձևապերպումներ կատարել
  • Արդյոք իրավունք ունեմ դիմել կառավարության աջակցության համար:

Եթե Ձեր գլուխը չի պտտվում այս հարցերից, ապա դուք ամբողջովին չեք հասկանում իրավիճակի լրջությունը…

Վերոնշյալ հարցերից յուրաքանչյուրը կարող է դառնալ իմ բլոգում առաձին քննարկման թեմա, սակայն այսօր ես ուզում եմ խուսափել որևէ մարտավարական խորհրդից և առաջարկել մի փոքր ավելին կապված Ձեր խառնվածքի հետ` հաշվի առնելով, որ դուք անցնում եք բարդությունների միջով և բախվում այնպիսի որոշումների կայացման հետ, որոնք մարդկանց կյանքի և կենսապահովման վրա կարող են էական ազդեցություն ունենալ:

Այս ամենը ասելը հեշտ է…

Ցուցաբերեք կարեկցանք…

Ես կարծում էի, որ այդ մասին չարժե խոսել, բայց վերջերս լսեցի մի քանի համարձակ մեկնաբանություններ կապված աշխատանքային կրճատումների, պայմանների փոփոխության, բանակցությունների վերսկսման վերաբերյալ:

Օրինակ այսպիսիք` «շուկայական միջավայրն է դա թելադրում», «երբեք մի վատնիր լավ ճգնաժամը», կամ «կարիք կա կրճատելու անձնակազմի 25 տոկոսը, քանզի թվում է` բոլորը կատարումներ են կրճատումներ»:

Ես հասկանում եմ` շատ մարդիկ սթրես են ապրում, բայց փորձեք դադար տալ և մտածել այն գործողությունների և բառերի մասին, որոնք հնարավոր է ազդեն  այլոց վրա (և առաջին հերթին հասկանալ դրանք ճի՞շտ որոշումներ են, թե՞ ոչ):

Կազմակերպություններից մեկի գործադիր տնօրեն և իմ ընկերոջ խոսքով, ում ես տարիներ է ինչ ճանաչում եմ, նշում է`

«Այո, ես գիտեմ, որ պետք է կրճատումներ անեմ, քանի որ մեր պահանջարկը փոխվել է, բայց ես ուզում եմ դա անել ոչ թե կացնով, այլ վիրահատական դանակով»:

Նա իրականացրել է իր կողմից ազդեցության ենթակա հաճախորդների բազայի վերլուծություն: Նա ընդունեց ծրագիր, որը իր հաճախորդներին տրամադրոււմ է վճարովի արձակուրդներ բավական հայտնի արդյունաբերական ոլորտներում` տուրիզմ և ժամանց: Նա ցույց տվեց, որ որոշ ոլորտներ կմնան ուժեղ և ցույց տվեց այն օրինակը, ինչպես կարող է պաշտպանել բավական մեծ քանակի աշխատատեղեր: Նա խնդրեց ևս մի քանի շաբաթ նախքան արմատական փոփոխություններ կատարելը: Սա իրապես կարեկցող ղեկավարի մտածված որոշում էր:

Ցանկացած կայացրած որոշում պետք է լինի տրամաբանված, ռացիոնալ և տնտեսապես առողջ:

Դուք պետք է հաշվի առնեք հետևյալը`

  • Արդյո՞ք Ձեր արտադրանքի պահանջարկը փոխվել է, և արդյոք կշարունակվի վերջինիս արտադրությունը
  • Որքա՞ն կտևի  Ձեր դրամական թռիչքուղին, եթե արտադրանքի պահանջարկը վերականգման միտում տեսանելի ապագայում չունի
  • Առկա է արդյո՞ք գումարի չափի ավելացման/ իմ հաշվեկշռի ամրապնդման կենսունակ լուծման ուղի
  • Եթե ոչ, ապա ինչքա՞ն պետք է ընկերությունը նվազեցնի ծախսերը,

Անխուսափելի որոշումները կարող են տանել աշխատակիցների,  մատակարարների, գրասենյակների , շահութաբաժնի, գործընկերների կորստի:

Բայց ահա, այստեղ է, որ կարեկցանքը ստանում է առավելագույն կարևորություն:

Բավական հեշտ է ինքներս մեզ մեկուսացնել, որպեսզի խուսափենք հույզերից կապված աշխատանքի, մատակարարի կամ կարևոր հաճախորդի կորուստի հետ:

Միˊ մեկուսացեք. ներկա ճգնաժամային իրավիճակում անձամբ իրավիճակը վերցրեք Ձեր ձեռքը և եղեք առաջնորդ: Եվ եթե դուք պետք է կայացնեք այս ծանր որոշումները, ապա «կարեկցանքը երկար ճանապարհ ունի Ձեզ հետ անցնելու»:

Դիցուք, եթե դուք ստիպված եք ազատել Ձեր աշխատակիցներին ապա այդ գործընթացը պետք է կազմակերպել 1 առ 1 սկզբունքով: Zoom տեսազանգի ընթացքում, եթե դուք կարիք ունեք մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի, ապա առավելագույն մասնակիցների թիվը պետք է լինի 2-1 սկզբունքով:

Սակայն իմ կարծիքն է, որ յուրաքանչյուր աշխատակից արժանի է անհատական հանդիպման: Նրանից յուրաքանչյուրը արժանի է կարեկցանքի, անկախ այն հանգամանքից թե դուք սթրեսի ինչ մակարդակում եք, որովհետև ի վերջո դուք պատրաստվում եք դիմացինին տանել սթրեսի ավելի բարձր աստիճանի:

Կարիք չկա այդ լուրը աշխատակցին հայտնել հակասկեպտիկ ճանապարհով. օրինակ այսպես` «Տես մենք ընտրություն չունենք, մենք գումար չունենք և քո աշխատանքն է տուժելու». իհարկե սա ճշմարտւթյունն է, բայց այն զուրկ է կարեկցանքից:

Այդ որոշումը կարող եք հայտնել օրինակ այսպես` «Ցավոք, մենք որոշում կայացրեցինք, որ Ձեր հաստիքը այս պահին ավելորդ է: Ես ներեղություն եմ խնդրում, որ այս որոշումը էապես ազդելու է Ձեզ վրա, բայց  ես ևս հեշտ գործ չեմ վերցրել իմ վրա»: Իրականում այս բառային փոփոխությունը գործողությունների վերջնադյունքը չի փոխում, բայց այդ ամենը ասելը ավելի մարդկային է:

Իհարկե կարող եք օգտագործել Ձեր սեփական ձևակերպումը կամ արտահայտությունը, այստեղ պարզապես պետք է գիտակցել ձեր գործողության արդյունքում առաջ եկող կորստի, հետևանքի և ցավի զգացողությունը:

Թողեˊք դիմացինը խոսի.. Թողեˊք որ արտայատվի… Հնարավոր է, որ սկսի հուզվել, կամ նույնիսկ սկսի բղավել Ձեզ վրա.. բայց ինչևէ.. Եվ սա այն պահը չէ, որ պնդեք, որ դուք այլընտրանք չունեիք, կամ այլևս անհնար էր այս իրավիճակը  տանել, կամ մի այլ բան, որ Ձեր մտքին կգա: Սա մի պահ է, որ պետք է թողնեք որ աշխատակիցը խոսի: Դա ոչինչ չի փոխի, սակայն սա այն պահն է, որ պետք է լուռ մնաք և սպասեք, որ դիմացինը բարկանա և քաղաքավարորեն հեռանա:

Կարեկցանքը  կարող է նաև ֆինանսական լինել: Այստեղ կարևոր է, որ համոզված լինեք, որ տնտեսապես ռացիոնալ որոշում եք կայացրել: Եվ ես ամենևին խորհուրդ չեմ տա փողի նկատմամբ համարձակություն ցուցաբերել, որովհետև վերջնական արդյունքում, եթե փողի կորուստ ունենաք, ապա բոլորը կկորցնեն իրենց աշխատանքը, իսկ ներդրողները կկորցնեն գումարը: Սակայն այս սահմանային պահին Ձեզանից պահանջվում է լինել կարեկցող, և եթե դուք կարող եք ինչ-որ բան անել՝ կապված աշխատակիցների առողջապահական կամ կառավարության աջակցության ուղղորդման վերաբերյալ, դուք պետք է դա անեք: Եթե Ձեր կազմակերպությունը կարող է օգնել գտնել աշխատանք, կազմել ռեզյումե, տրամադրել երաշխավորագրեր կամ զանգել այլ կազմակերպություններին՝ ասելով որ կան աշխատանքի կարիք ունեցող անձինք, ապա դուք պետք է անեք դա:

2020 թվականի ապրիլ ամիսը դժվարագույն շրջան էր աշխարհի համար, և տխուր իրականությունն այն է, որ սա միայն սրտաճմլիկ երկար պատմությունների առաջին փուլն է:

Այս շրջանում, առավել քան երբևէ, Ձեր ընկերները, հարազատները, գործընկերները, համագործակիցները, աշխատակիցները և բիզնես-գործընկերները ամենաշատը ունեն Ձեր կարիքը:

Published in Uncategorized

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *