Skip to content →

Կայացրե՛ք արագ եվ խելամիտ որոշումներ

  • ՉԿԱ ՈՉ ՄԻ ԿԱՏԱՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄ. ԿԱ ՄԻԱՅՆ ԿՅԱՆՔ:

Դա պարզապես ճշմարտություն է. դուք չգիտեք այլընտրանքը և երբեք էլ չեք իմանա: Գոյություն չունի ժամանակի մեքենա, ապագայի մեքենա, պարզապես չկա  միջոց իրականում իմանալու՝ դուք ճ՞իշտ քայլ եք կատարել, թե՞ ոչ: Ինչ որոշում էլ կայացնեք` դուք չեք իմանա, թե մյուսը  ինչպես կհանգուցալուծվի:

Թույլ տվեք օրինակ բերել.

Ենթադրենք, որ դուք սկսել եք ձեր սեփական բիզնեսը (այլ բան անելու փոխարեն, ինչպես օրինակ` ձեր աշխատանքի վայրում մնալը), և այն դառնում է հսկայական, և դուք ճիշտ եք դուրս գալիս  ձեր վարկածի մեջ: Եվ եկեք ասենք, որ դա հանգեցրեց մեծ հանդիպման այլ երկրում, և դուք ստիպված եղաք թռչել այնտեղ, և այդ ընթացքում ձեր ինքնաթիռը վթարի ենթարկվեց, և դուք մահացաք:

Դա վատ գաղափար կլիներ:

Բոլորը կարծում են, որ իրենք կարող են կատարյալ որոշում կայացնել: Չկա ոչ մի կատարյալ որոշում. կա միայն կյանք:

     Ուստի ընտրե՛ք մեկը և ուրա՛խ եղեք դրանով:

  • ԿԱՏԱՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՍՏԵՂԾԵ՛Ք ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

Ստեղծեք ավելի քան 10-15 րոպե տևողությամբ հանդիպումներ նոր հարաբերությունների ճանապարհը բացելու և ավելի շատ ռազմավարություններ սովորելու համար, որոնք ոչ թե կգործեն, այլ կկատարեն աշխատանքը ձեզ համար: 

Իմ կայացրած որոշումներից մի քանիսը սկզբում թղթի վրա աjնքան էլ լավը չէին թվում: Բազմաթիվ պատահական հանդիպումներ հանգեցրին անհավանական գործնական համագործակցությունների և ներդրումների, որոնք ի սկզբանե լիովին անսպասելի էին: 

Եղե՛ք ավելի արդյունավետ այն ամենի հետ, ինչի հետ գործ ունեք, որպեսզի կարողանաք ավելին անել: ՈՒստի հարկ չի լինի անհանգստանալ սուբյեկտիվ և անվերահսկելի գործոններից, ինչպիսիք են` «Իմանալ», թե որն է լավը կամ հիանալին: Այլ կերպ ասած` քննարկելու փոխարեն,թե ինչը կաշխատի, ստեղծեք ձեզ անհրաժեշտ ծավալը`ավելի լավ հասկանալու այն հնարավորությունները, որոնք կհանգեցնեն հաջողության և երջանկության: 

  • 10 ԱՆԳԱՄԻՑ 9-Ը,  ՃԻՇՏ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՄԵՆԱԱՐԱԳ ՈՐՈՇՈՒՄՆ Է:

Դա չի նշանակում, որ չպետք է լինել մտածող: Դա նշանակում է, որ դուք ձեր օրերն անցկացնում եք պրակտիկայով զբաղվելով և կատարյալ եք դառնում նրանում, ինչ անում եք առանց մտածելու յուրաքանչյուր քայլի մասին:

Մի աշխարհում, որտեղ բոլորը փորձում են կատարյալ որոշում կայացնել, ամբողջ ընթացքում ես գնում եմ այլ ճանապարհով. կարծում եմ, որ իմ կայացրած յուրաքանչյուր որոշում սխալ է, և եթե ինչ-որ բան ստացվում է, դա երջանիկ շրջադարձ է:            

Ես պարզապես գնահատում եմ իմ կայացրած որոշումների արագությունը, այլ ոչ թե կատարելությունը, քանի որ միշտ կարող եմ շտկել սխալ  կայացրած որոշումները: Ես ենթադրում եմ, որ ամեն ինչ սխալ է, ուրախանում եմ, երբ դա աշխատում է, և երբ պարզվում է, որ այն իրոք սխալ է, ես փոփոխություններ եմ կատարում:

Դա է այն կարևոր պատճառը, որ ես կարողացել եմ արագ բիզնես ստեղծել:

  • ԴԱԴԱՐԵ՛Ք ԱՆՀԱՆԳՍՏԱՆԱԼ ԱՅՆ ՊԱՏՃԱՌՈՎ, ԹԵ ԻՆՉ ԵՆ ՄՏԱԾՈՒՄ ԱՅԼ ՄԱՐԴԻԿ ՁԵՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ:

Իմ կորուստները իմ կորուստներն են: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ եք մտածում իմ կորստի մասին, որովհետև ինքներդ շատ բան եք կորցնում:

Երբ դուք իսկապես հասնեք մի տեղ, որտեղ դուք չեք անհանգստանա այն մասին, թե ինչ են մտածում մյուսները, կհայտնվեք մի այնպիսի վայրում, որտեղ կարող եք շատ ավելի արագ շարժվել: Երբ դուք չեք վատնում ժամանակը անհանգստանալու վրա, ապա դուք ծախսում եք այն կատարելու վրա: Այսօր բիզնեսի ոլորտում արագությունը ավելի կարևոր է, քան երբևէ, և երբ դուք ժամանակ չեք ծախսում անհանգստանալու այն մասին, թե ինչ են մտածում մարդիկ, դուք կատարման ռեժիմում եք:

Դա պայմանավորված է նրանով, որ ես մտածում եմ բիզնեսում մշակույթ ստեղծելու մասին: Երբ դուք  ապահով եք զգում աշխատանքային միջավայրում և զրույցներ վարելիս, դուք ժամանակ չեք ծախսում` վախենալով, թե ինչ-որ մեկը փորձում է ձեզ «կործանել» կամ խաթարել ձեր հաջողությունը: Սա աշխատակիցներին թույլ է տալիս ավելի արագ շարժվել և կատարել իրենց իրական աշխատանքը` քաղաքականությունը կառավարելու փոխարեն:

Ես անում եմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի ինքս ինձ հասցնեմ այնպիսի դիրքի, որտեղ ես գտնվում եմ հաստատուն կատարման ռեժիմում:

Published in Uncategorized

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *