Skip to content →

Նեթվորքինգ. Արդյունավետ հանդիպումների կազմակերպում` բիզնես ճաշկերույթի ձևաչափով

Նեթվորքինգը հանդիսանում է հարաբերությունների ձևավորման առանցքային մասը: Արդյունավետ հարաբերություններ կառուցելու գործում չկա ավելի արժեքավոր բան, քան «Մի կտոր հացի շուրջ» հանդիպումներն ու քննարկումները:

Ես անձնապես կազմակերպել եմ բազմաթիվ հանդիպումներ, միջոցառումներ` բիզնես ճաշկերույթի ձևաչափով: Նույնիսկ ավելին` հաճախել եմ այլ անձանց կազմակերպած բիզնես-ճաշկերույթների: Արդյունքում` մշակել եմ խորհուրդների մի շարք, որոնցից ես ինքս էլ անձամբ օգտվում եմ:Հետևյալ խորհուրդներն օգնում են նման հանդիպումները արդյունավետ դարձնելու գործում:

Թվում է, թե բիզնես ճաշկերույթի կազմակերպումը կամ մասնակցությունը մի շատ պարզ խնդիր է, սակայն ես եկել եմ այն եզրակացության, որ այն ընդհակառակը` կեմպլեքս, բարդ խնդիր է, որի հիմքում մի ամբողջ գիտություն է:

Հանդիպումների անհրաժեշտությունը լանչի կամ ընթրիքի ձևաչափով

Խորհրդի նիստի կազմակերպում հանդիսանում է հենց խորհրդի կառավարման մի մասը, որի ընթացքում դուք կիսվում եք ձեր ֆինանսական և գործառնական ձեռքբերումների վերաբերյալ տեղեկատվությամբ, քննարկում ապագայի վերաբերյալ ձեր ռազմավարությունն ու ծրագրերը, փոխանցում և ստանում եք տեղեկություն` խորհրդի անդամներից: Դա հանդիսանում է խորհրդի նիստերի հիմնական գործառույթը, որը սովորաբար տևում է երկուսից մինչև չորս ժամ` կախված ընկերության վաղ փուլում կամ ուշ փուլում գտնվելու դիքից:

Խորհուրդից դուրս հարաբերությունների կառավարման մեկ այլ մասն է կազմում նամակներ ուղարկելը, կանոնավոր կարճ զանգեր կատարելը՝ պահելով խորհրդի անդամներին հետադարձ կապի մեջ, ինչպես նաև ստեղծելով բաց ուղի և կառուցելով հարաբերությունները։

Հարաբերությունների կառավարման մեկ այլ տարր է հանդիսանում էլեկտրոնային նամակագրությունը, խորհրդի անդամներին պարբերաբար կարճ զանգերի կատարումը ՝ հետադարձ կապի պահպանման, ինչպես նաև թափանցիկ ու բաց դաշտի ստեղծման, և հարաբերությունների հաստատման համար:

Խորհրդի կառավարումը թռչելու պես մի բան է: Ժամանակի մեծ մասը դու երթևեկելի բարձրության մեջ ես` ազատ, արձակված գոտիներով և թռիչքի կայուն ընթացքով։ Սակայն գալիս են ժամանակներ, երբ բախվում ես տուրբուլենտ հատվածի, բախումների, երբ մարդիկ ընկնում են խուճապի մեջ իրենց ապագայի վերաբերյալ։ Հենց այս պահերին է, որ հուսալի հարևան ունենալը, ով կասի քեզ, որ ամենինչ լավ է լինելու, շատ կարևոր է և հենց այս պահերին է, երբ առաջին օգնություն իմացող ուղևորի ինքնաթիռում առկայությունը կարող է տալ մեծ տարբերություն։

Այս էքզիստենցիալ պահերը գալիս են նաև ընկերությունների և իրենց խորհուրդների հետ։ Որքանով դու ունես ջերմ և անձնական հարաբերություններ խորհրդի անդամների հետ, այնքանով էլ հաճախ կարող ես գտնել նույնիսկ ամենա ծանր տուրբուլենտից իրար դուրս հանելու խորը պարտավորությունը։ Խորհուրդները գործ են ունենում կազմակերպությունների հետ, որոնք անսպասելիորեն կարող են զրկվել կանխիկ միջոցներից, ունենալ դատավարություններ հաճախորդների և մատակարարների հետ, պայքարում են մրցակցիների հետ, հանդիպում են նվազող վաճարկներ, կառավարում են և այլն։ Խորհուրդները նույնպես գործ են ունենում այնպիսի «լավ», բայց դժվար խնդիրների հետ, որոնք են, օրինակ՝ արդյո՞ք պետք է վաճառել կազմակերպությունը, և, եթե այո, ապա կանխիկի՞ տեսքով, թե՞ ֆոնդի։

Այն պատճառով, որ գործնական միջավայրից դուրս գալը օգնում է կառուցել ավելի ամուր անձնական կապ և այն պատճառով, որ այդ կապը տանում է ավելի համախմբված որոշումների կայացմանը դժվար պահերին, դու պետք է համարես խորհրդիդ հետ ճաշելը, որպես այսօրվա ներդրում՝ ավելի լավ որոշման կայացման համար, երբ դրա կարիքը լինի։

Պետք չէ ակնկալել ուտելու շուրջ հանդիպումներ ամեն անգամ, քանի որ տարեկան չորսից ավել հանդիպումների ժամանակ մարդիկ ունեն այլ պատասխանատվություններ և պարտավորություններ բայց աշխատում են քո խորհրդում․ Տարեկան զրոյական ճաշ կորուստ է քո համար։

Ամենաուժեղ խորհուրդներից մեկն է, որը ես կարող եմ ձեզ տալ, լինել շատ հստակ ձեր խմբակային ճաշելու/ճաշի ֆիզիկական միջավայրի վերաբերյալ։ Եթե դա 4 հոգու համար սեղան է, դժվար թէ խնդրեք ռեստորանում առանձին սենյակ, բայց ես միանշանակ կվերցնեի ինչ-որ հանգիստ տեղ և կայցելեի նախորոք՝ ամրագրելով ամենա հանգիստ սեղանը։ Եթե դու հոգում ես քննարկման և միասին ուտելու որակի վերաբերյալ, հարկավոր է մտածել աղմուկի և դրա նման խանգարող հանգամանքների վերաբերյալ։

Ցանկացած 8 մարդկանցից ավել խմբի համար ես փորձում եմ ամրագրել առանձին սենյալ և փնտրում եմ առանձին սենյալներ ունեցող ռեստորան, ինչը անչափ ավելի կարևոր է քան հենց ուտելիքը։ Քո նպատակն է ունենալ լավագույն հնարավոր սեղանի քննարկումներ, ինչպես նաև հնարավորություն տալ յուրաքանչյուրին ծանոթանալ բոլորի հետ և մարդկային մակարդակի ճանաչել իրար։ Սա բավականին բարդ է, երբ չես կարող լսել բոլորի խոսելը։ Եթե ամրագրում ես բավականին մեծ աղմուկով բացօթյա ռեստորանը, ապա յուրաքանչյուր անձ հիմնականում խոսում է իր կողքի աջ կամ ձախ նստողի հետ և մի փոքր` դիմացից նստողի հետ։ Սա կիսա-օպտիմալ է՝ ամրագրի՛ր առանձին սենյակ։

Խորհուրդի ճաշի կազմակերպումն ադմինիստրատորի աշխատանք չէ, այն քո աշխատանքն է։ Դու կարող ես աշխատել հրաշալի անդիմիստրատորի հետ, ով կարող է քեզ օգնել, բայց դու պետք է կարգավորես ֆիզիկական միջավայրի, մթնոլորտը և ուտելիքի որակը։ Դա նշանակություն ունի։

Իմ նախընտրելի կառուցվածքն է սկսել հարևանների հետ ընդհանուր բնույթի զրույցից։ Պետք է տաս ընդհանուր նեթվորկինքինգին ժամանակ և ստեղծես հնարավորություն ունել առաջին ուտեստը՝ փոխանակվելով առօրյա թեմաներով։ Ես սովորաբար խորհուրդ եմ տալիս տրամադրել այս փուլին 20 րոպե՝ 2 ժամանոց ընթրիքի դեպքում, և 10 րոպե՝ 60-90 րոպեանոց լանչի դեպքում։

Նախնական զրույցից հետո ես խորհուրդ եմ տալիս կանգնել և, եթե դա ընթրիք է, ասել կարճ կենաց՝ ներկայացնելով թեման։ Խորհուրդի համար դա կարող է լինել մի խնդիր, որի վերաբերյալ դու բանավիճել ես որպես կառավարման թիմ և որի վերաբերյալ չես պատրաստվում խոսել խորհուրդի հանդիպման ժամանակ։ Կամ դու կարող ես մի փոքր խորանալ դեպի զվարճանք և տանել դեպի ծանոթանալու թեման, եթե խումբը նոր է։ Նպատակն է վարել սեղանի քննարկումը՝ լինելով համակարգող։ Դու էլ նույնպես կարող ես ներխուժել խոսելու մեջ, բայց քո առաջնային նպատակն է լինել «մատանիների տիրակալ»։ Համոզվիր, որ կատարում ես հետևյալ կետերից բոլորը․

ներառում ես բոլորին խոսակցության մեջ՝ հրավիրելով բոլոր այն մարդկանց, որքեր բոլորից քիչ են խոսել կամ պետք է պատասխանեին խոսացած թեմաների շուրջ։

Քաղաքավարի խառնվես՝ կանգնեցնելով «գնդակը տիրապետող»-ներին մոնոպոլ զրույցներ վարելուց: Վստահ լինես, որ զրույցը չի տարածվել նախատեսված քննարկման թեմայի սթրայք գոտուց չափազանց հեռու։

Անցնել հաջորդ թեմային, եթե խոսակցությունը իրեն մարել է

Ես խորհուրդ եմ տալիս, որ մի քանի կետեր ունենաս պատրաստված նոթատետրում նախընտրած թեմայի վերաբերյալ քեզ հուշելու համար, որպեսզի եթե դառնա մի փոքր ձանձրալի, կարիք չունենաս մտածել, որ թեմայից խոսել։ Դու պետք է կարդաս զրույցի տարածքը և տրամադրությունը, բայց սովորաբար մարդիկ ինչ-որ մի պահից սպառվում են զրուցելուց։ Այդ պահին, շրջապատիր մարդկանց դեսերտով և սուրճով․ նեթվորքինգին վերադառնալը նորմալ է, եթե դրա անհրաժեշտությունը կա։ Կամ եթե դու ընդմիջման կարիքն ունես, կարող ես հայտարարել դրա վերաբերյալ հիմնական ուտեստի ժամանակ՝ ուղղակիորեն ասելով «Խնդրում եմ շարունակեք ճաշել։ Մենք կվերադարնանք քննարկման թեմային հիմնական ճաշից հետո»։ Ամեն անգամ տարբեր է, դու պետք է սովորես, ինչպես լինել հիանալի ճաշի հաղորդավար

Երբ ճաշել հիմնականում կախված կլինի, թե երբ եք անցկացնում նիստերը։ Եթե խորհուրդի հանդիպումները անցնում են առավոտյան և, եթե շատ մարդիկ ուղեվորվում են ձեր հանդիպմանը, ապա հեշտությանբ կաևող ես հրավիրել ընթրիքի երեկոյան մեկ օր առաջ։ Եթե այդպես ես անում, ապա խորհուրդ կտային համոզվել, որ դուք չեք ունենում խորհուրդի նիստից նախորոք հանդիպում, որտեղ քննարկում եք այն ամենը, ինչը պլանավորում եք քննարկել հաջորդ օրվա ընթացքում։ Եթե այդպես անես, ապա խորհուրդի հանդիպումը կընկալվի որպես կրկնություն, և մարդիկ չեն ուզենա ունենալ առանձին ճաշ-ընթրիք։

Եթե խորհուրդի նիստերը անցկացնում եք կես օրին,հնարավորություն ունես ընտրելու՝ անել լանչ նիստից առաջ, թե կազմակերպել ընթրիք հանդիպումից հետո։ Կախված տարվա եղանակից, տարվա տարբեր ժամանակներից` ես մի քիչ կփոփոխեյի, կխառնեյի դրանք իրար։ Մարդկանց ավելի հեշտ է համոզել գալ լանչ, սակայն դա ավելի պատահական կարող է թվալ և մարդիկ մտածելուց կլինեն այն հանդիպման մասին, որից գալիս են կամ որին պատրասվում են գնալ։ Ընթրելը ավելի նախընտրելի է հարաբերություններ կառուցելու համար, սակայն զբաղված մարդկանց հետ օր պայմանավորվելը բարձր պահանջարկում է։

Ինչպե՞ս դասավորել նստատեղը

Ես հիմնականում նախընտրում եմ նախնական չդասավորել նստատեղերը։ Իմ հիմնավորումն հետևյալն է․ երբ դա անում ես, առաջանում է ռիսկ, որ մարդիկ սկսում են մտածել, թե ինչու՞ են իրենց նստելու տեղերը նախնական նշանակված։ Հնարավոր է, որ անգիտակցաբար նեխացնեք մարդկանց։

Դա ասելով՝ ես միաժամանակ նախընտրում եմ չլինել ամբողջական ոչֆորմալ: Եթե ընթրիքի տասը հրավիրվածներից, մասնակիցներից հինգը կառավարման խորհրդի անդամներ չեն հանդիսանում, այսինքն` ընդգրկված չեն կառավարման խորհրդի անդամների ցանկում, ապա դու կարող ես ափսեների վրա նշումներ տեղադրել` սեփական ընկերությանդ անվանմամբ: Ինչ վերաբերում է ինձ, ես կնախընտրեի տեղադրել սեղանի վրա դրված և նշումների համար հատկացված այդ պիտակները յուրաքանչյուր «անձի առջևամասում», և հետևաբար կտեղադրեյի դրանք նախատեսված բոլոր մասերում:

Իմ կարծիքով խորհուրդի կողմից ճաշելու նպատակով հանդիպումները քո ամբողջ թիմի համար կառավարման խորհուրդի հետ ծանոթանալու հիանալի հնարավորություն են։ Դա նաև ավագ ղեկավարների համար ինչ-որ տեղ խորհուրդին ներկայացնելու և դրա հետ հարաբերություններ կառուցելու պարգևատրում է։ Դա նաև հնարավորություն է համոզվել, որ քո ներդրողները կառուցում են ամուր անձնական հարաբերություններ քո թիմի անդմների հետ։

Ես մի փոքր կխառնեի հանդիպումների մասնակիցների ցանկը։ Կանեի մի շարք հանդիպումներ տարիների ընթացքում միայն խորհուրդի անդամների հետ, և մի շարք հանդիպումեր, որտեղ կբերեի մենեջերների թիմը։ Եթե քո մոտ մենեջերների մեջ թիմ է, ապա կարող ես հերթափոխել մասնակիցների կազմը։ Երբեմն հաճույք էի ստանում խոսակցության թեմաներից, երբ՝ օրինակ, ընթրիքին հրավիրված էին 6 ինժեներ կամ մեկ ուրիշ անգամ մասնակցում էր վաճառքների թիմը։

Գլխավորը իմանալն է, թե ինչ ես ուզում ստանալ կառուցված հարաբերությունների արդյունքում։ Առաջին հանդիպումը ես կանեի փոքր կազմով, որովհետև առաջնային է, որ խորհուրդի անդամները իրենց միջև կառուցեն հարաբերություններ։ Հետագայում կարող ես լայնացնել կազմը։

Որտե՞ղ պետք է նստել

Մեջտեղում։ Միշտ։ Եթե քո նպատակն է լինել մատանիների տիրակալը և հսկել քննարկումը, պետք է նստես սեղանի մեջտեղին մոտիկ։ Երբ ես հասնում խորհուրդի ճաշելու նպատակով հանդիպմանը, առաջինն, ինչ սովորաբար անում եմ, սեղանի մեջտեղին մոտիկ աթոռի վրա դնում եմ ինչ-որ իր եմ դնում` ոչ կախված նրանից, թե այդ ես եմ վարելու ընթրիքը, թե չէ։ Ինչու՞։ Ես պարզեցի ինձ համար, որ եթե ժամանակ եմ տրամադրում այդ տեսակ ճաշելուն, ապա ուզում եմ ունենալ հնարավորություն խոսել և շփվել այնքան շատ մարդկանց հետ, ինչքան հնարավոր է։ Դա միշտ դժվար է անել, երբ նստած ես սեղանի ծայրում։

Ես սիրում նախապես պատվիրելու գաղափարը, երբ ուտելիքը կարող է կիսվել մասնակիցների միջև՝ փոխանցվելով սեղանի շուրջը։ Դու կարող ես հեշտությամբ հարմարվել իդիոսինկրազիային՝ պատվիրելով մի քանի բանջարեղենային կամ ձկնային ուտեստ։ Երեկոյի սկզբին կամ մինչև այն ես կհետաքրքրվեի, արդյոք կան որևէ սննդային ալերգիաներ կամ ուտելու պահանջներ (կոշեր, վեգանական, հալալ) և կանեի բացառություններ։

Եթե քո նպատակն է ունենալ ուտելու սեղանի շուրջ քննարկումներ, պետք է մինիմումի հասցնես շեղող երևույթները։ Չկա ավելի շեղող երևույթ, քան սեղանի շուրջ պտտվող և պատվեր ընդունող մատուցողը, որը հետագայում կարող է շփոթել պատվերը՝ հարցնելով «կներե՞ք, սա ձեր պատվիրված ձուկն է»։

Ես նախորոք կխոսեի սպասարկող աշխատակազմի հետ` գրեթե ներեղություն խնդրելով, և իրենց նախորոք կտեղեկացնեի, որ քո նպատակն է մինիմումի հասցնել շեղող երևույթները և կենտրոնանալ խոսակցության վրա։ Որոշ մատուցողներ զգում են իրենց շոույի մի մասը և սիրում է զրուցել ուտելիքի վերաբերյալ և առհասարակ լինել ուշադրության կենտրոնում։ Այդ երեկոն դրա համար չէ։ Իրենք պետք է քաղաքավարի տեղեկացվեն դրա վերաբերյալ մինչև հանդիպմանը։

Ամփոփում

Ուտելիքը անհավատալիորեն արդյունավետ միջոց է ամրացնել հարաբերությունները և քննարկել կարևոր հարցերը։ Որոշ կառավարման խորհուրդներ նախընտրում են ավելի գործնական ոճ և անտեսում են խորհրդի անդմաների միջև ամուր կապերի սոցիալական դերի կարևորությունը, ինչը ուղղակի անգնահատելի է երբեմն։ Արժե ներդնել լրացուցիչ ջանք և ժամանակ, ինչպես նաև ներգրրավել քո աշխատակազմին՝ խորհուրդի –ճաշելու նպատակով հանդիպման պլանավորելու նպատակով։

Published in Uncategorized

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *