Skip to content →

12 ամսից «Ալիբաբա»-ի Ջեկ Ման կլինի կամ սպանված, կամ բանտում

Սկսեմ նրանից, որ հաճախ չեմ օգտագործելու իմ սեփական բլոգը՝ քաղաքական հարթակի զգայուն խնդիրներ քննարկելու նպատակով։ Սակայն քանի որ, տվյալ բլոգը բիզնեսի վերաբերյալ սեփական մտքերս արտահայտելու հարթակ է հանդիսանում, ցանկացա և որոշեցի այս անգամ մի փոքր դուրս գալ սահմանված իմ շրջանակից։

Ամենասկզբում կցանկանայի ընդգծել այն փաստը, որ մարդիկ ունեն իրապես վատ հեղինակություն, քանի որ պատմականորեն մարդկանց կանխատեսումների միայն 2%-ն է եղել ճշգրիտ։ Այնուհանդերձ իմ կանխատեսումները ապացուցել են իրենց ճշգրտությունը շատ ավելի հաճախ: Նույնպես նաև նաև և իմ բլոգները և զրույցները։

Եվ ահա ևս մեկ կանխատեսում եմ ներկայացնում Ձէր ուշադրությանը․ Ջեկ Ման, «Ալիբաբա»-ի հիմնադիրը, մեծ հավանականությամբ կձեռբակալվի կաշառակերության համար կամ նույնիսկ հնարավեր է մահանա անհասկանալի պայմաններում։

Կան խոսակցություններ, որ Ման և հետևաբար նաև «Ալիբաբա» ընկերությունը հավանաբար գրավել են Չինաստանի կոմունիստական կուսակցության ուշադրությունը, և բնականաբար արժանացել են իշխող Սի Ցզինպինի խմբակցության անհավանությանը։

Մայի թոշակի անցնելու և ընկերության ուղղակի կառավարումից հեռանալու պլանների վերաբերյալ հայտարարության հետ հանդերձ առաջացավ ենթադրություն, որ ինչպես և Սի Ցզինպինի առաջին 5 տարվա ղեկավարման ժամանակ, երբ «Ալիբաբան» դարձավ այն ժամանակների Չինաստանի «հակակաշառության թագավոր» Վան Ցիշանի հետաքրքրության թիրախ, Ման հնարավոր է դաշնակցել է Սիին հակադիր ուժերի հետ նախորդ հակակաշառական արշավների ընթացքում։ Իհարկե, նա հնարավոր է փորձել է խուսափել իր բիզնեսի գործունեության հետ պոտենցիալ հետախուզությունից՝ կապված այդպես ասված “Chinese princelings” հետ 2014-2015թթ․ ընթացքում։

Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև առևտրային պատերազմի հետագա զարգացման հետ կապված Չինաստանում տիրող տնտեսական անորոշության ընթացքում արված Մայի հայտարարությունը էլ ավել է տաքացնում այդ թեմայի շուրջ ծավալվող քննարկումները։

Աշխատակիցներին, բաժնետերերին, ինչպես նաև հաճախորդներին ուղղված իր հայտարարության մեջ Ման նշեց, որ հեռանալուց հետո կկենտրոնանա այնպիսի գործունեության վրա, ինչպիսինն է` կրթության բարերար խթանումը։ Նա պաշտոնապես հեռացավ «Ալիբաբա»-ից 2019 թվականի սեպտեմբերի 10-ին, ընկերության հիմնադրման 20-րդ տարեդարձի ժամանակ, ինչպես և նախապես հայտարարել էր:
Այժմ ակնհայտ է․ այն պահին, երբ Չինաստանում հաստատում ես մեծ կարողություն, քեզ սպասում է երկու ճակատագիր՝ մահ կամ փախուստ: Երրորդ տարբերակ գոյություն չունի։

Ամեն տարի բիզնեսի և պետության միջև փոխազդեցությունը դառնում ավելի ու ավելի սերտ, այդ իսկ պատճառող պետք է գիտակցել և հիշել, որ սեփական թիմի, մատակարարների և ներդրողների հետ հարաբերություններ կառուցելու հետ հանդերձ, պետության հետ լավ հարաբերություններ ունենալը նույնպես շատ կարևոր է և նույնիսկ անհրաժեշտություն։

Ես միշտ մարդկանց ասել եմ, որ էական, մեծ բիզնես կառուցելիս, կամ դու ես շրջվում դեպի քաղաքականությունը, կամ քաղաքականությունն է շրջվում դեպի քեզ։

Published in Uncategorized

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *