Skip to content →

Ազատությունը վատագույն նպատակն է, որը կարող ես սահմանել քեզ համար

Այո, դա ճիշտ է։ Ազատությունն ամենահիմար նպատակն է, որը կարող ես սահմանել․ գրքերը, որ կարդացել ես, բիզնես տրենինգներին, որ մասնակցել ես, հիմարեցրել են քեզ, հնարավոր է մտերիմ ընկերներդ էլ են հիմարեցրել քեզ։

Կա հիմնավոր հոգեբանական փաստարկ՝ ազատությունը բիզնեսում և կյանքում որպես համար մեկ նպատակ չսահմանելու վերաբերյալ։ Իրականում, նպատակներից այս ամենասուրբը կարող է պատճառել քեզ անօգուտ տանջանք և ինքնա-սաբոտաժ։

Դեպի դրդապատճառ և դրանից հեռու

Առաջինը, ինչ պետք է հասկանաս նպատակների, արժեքների և առաքելությունների մեծամասնության վերաբերյալ, ինչպես նաև գրեթե այն ամենի, ինչ օգտագործում ենք որպես դրդապատճառ, դրանցից բոլորը հիմնականում ունեն կամ “հրելու”, կամ “քաշելու” գործառույթ։

Սա հայտնի է որպես խրախուսման և պատժի սկզբունք․ դու կամ ուղղվում ես դեպի այն, ինչ ցանկանում ես, կամ մղղվում ես հետ նրանից, ինչ չես սիրում։ Դրդման այս երկու պատճառները բերում են տարբեր արդյունքների։ Մեկը, ով մոտիվացված է հասնել ֆինանսական հարստության, ստանում է այլ արդյունք՝ աղքատությունից փախչելու մոտիվացիա ունեղոց մեկ ուրիշի համեմատ։

Մոտիվացիայից հետ մղղվելը հազվադեպ է արդյունավետ երկարաժամկետ կտրվածքում։ Դա կարող է դառնալ անհրաժեշտ ցնցում քեզ համար՝ անգործության իրավիճակից առաջ գնալու հարցում։ Բայց դու արագորեն կսպառվես «գոլորշուց»։ Անսպասելի մեծ հաշիվը կարող է դրդել գործուղությանը ոչ մոտիվացված գործարարին՝ օրինակ։ Բայց ապահովության մեջ հայտնվելուց անմիջապես մոտիվացիան ինքն իրեն կորչում է։

Սա քննարկված «քեֆից սով» ցիկլի աղբյուրն է։ Երբ փորձում խուսափել ինչ-որ բանից՝ ապահով վիճակին անմիջապես հասնելիս, սկսցում ես դանդաղել։ Հետևաբար, երբ փողի հանդեպ քո խթանը հեռու է, հավանաբար տատանվելու եսդրդող դիսկոմֆորտի “բավական չէ” և ծույլության “արդեն բավական է” վիճակների միջև։

Ազատությունը մոտիվացիայի դրական տեսակ չէ

Երբ մարդկանց մեծամասնությունը մտածում է ազատության մասին, պատկերոցնում է ինքնաթիռներ և տրոպիկ լողափեր։ Մարդիկ պատկերացնում են երկուշաբտիներին քնելը և փողկափ երբեք չհագնելը։

Ազատությունը նշանակւոմ է գրասենյակում Չերևալը, բիզնես հագուստ Չհագնելը, ոչ մեկին՝ բացառությամբ սեփական անձի, պատասխան տալու պարտավոր Չլինելը։

Նկատու՞մ եք հոգեբանական գործոնը այս հարցում։

Մենք բոլորս պարզ պատկերուցնում ենք, ինչն ազատություն չէ։ Սահմանում տալն ինքն իրենով հենց խորամանկ է։

Հետևիր սահմանմանը և կգտնես հետևյալի վարիացիան․

Ազատությունը բանտարկված և ստրուկացված չլինելու կարգավիճակ է։ Պարզվում է յուրաքանչյուր գործարարի կարևոր արժեքը ինչ-որ բանից հետ մղվելն է, այլ ոչ թե դեպի ինչ-որ բանի գնալը։

Ազատություն ունենալը նշանակում է սահմանափակված չլինելը այնպես, ինչպես փող ունենալը նշանակում է սննկացած չլինելը։ Իրականում, կարող ես վիճել այն փաստի վերաբերյալ, որ, երբ մեկը մոտիվացված է ուղղվել դեպի հարստությանը՝ դեպի փողի, անհնար է ըստ էության նույն դրական ձևով լինել մոտիվածված դեպի ազատության։

Ո՞րն է ազատության դրական արտացոլումը։ Անհնար է սահմանել այն առանց նշելու այն ամենը, ինչ դա չի հանդիսանում։ Մենք կարող ենք հասկանալ ազատությունը՝ միայն փորձ ունենալով դրա բացակայության հետ։ Այն անհիմն վերացական է․ ոչ կարող ես գնել այն, ոչ էլ կարող ես դնել այն անվաբազկաթոռի մեջ։ Ինչպե՞ս կարող ես հասկանալ այն պահը, երբ ունես ազատությունը։

Խենթությունը այն փաստն է, որ՝ ավանդկան իմաստի համաձայն, այս բլոգը կարդացողներից ոչ ոք իրականում չի զգացել ազատության պակասը։ Դուք կարող է և պարտավոր եք պատասխանատու լինել ձեր վերադասին, բայց ցանկացած գրպանում 100 դոլլար ունեցող աշխատակից զգում է ազատություն՝ շաբաթ առավոտը զարթնելիս։

Այս ամենը կարող է որպես իմաստաբանություն հնչել, բայց արժե մի փոքր քրտնել, երբ քննարկում ենք 21-րդ դարի ձեռներեցների միակ ամենա առաջնահերթ նպատակը։ Մենք բոլորս հետապնդում էինք մի բան, ինչն արդեն անեինք, և սա մեծ խնդիր է։

Ազատությունը երկուական է․ կամ ունես այն կան՝ ոչ։ Դու չես կարող ձգտել ունենալ այն ավելի շատ։

Մենք բոլորս “ազատության» վիճակախաղի հաղթողներ ենք՝ սահմանելիս «պատրքից դուրս գալու» նպատակը։ Դա չի հաշվում: Այսպիսով, զարմանալի չէ, որ գործից ազատված չես երկուշաբթի առավոտը։
Եթե հաճախորդների հետ աշխատանքը ինձ որևէ բան է սովորեցրել, ապա դա այն է, որ ամենաերջանիկ և հաջողակ ձեռներեցները նվիրված են անալոգիային, ֆրակտալ և կոմպլեքս արդյունքներին։ Իրենք վերածում են բիզնեսն արվեստի և ամեն որ ներկայանում են գործի, որպեսզի վերցնեն իրենք վրա առաջնորդությունը, հարստությունը, ձևավորումը և այլ որակի նախատիպին մեկ քայլ մոտիկ տանող գործողությունները։

Դա երբեկ չի կարող լինել կատարյալ կամ ավարտված, ինչպես, օրինակ, կատարյալ շրջան նկարելու փորձը․ դու կարող ես անչափ մոտիկանալլ դրան, որ վարպետությանն տանող ձգտումը դառնում է ծայրահեղ պրակտիկա։

Ազատությունը դրան նման չէ։ Չկա չափում ազատության համար։ Վիճելի է, արդյո՞ք սեփական ինքնաթիռ ունեցող անձը ունի ավելի շատ ազատություն, քան 22-տարեկան ճամփորդ, ով 18 ամիս ապրել է հոստելներում։ Ես ունեցել եմ այսպիսի հաճախորդներ և գիտեմ, ով է ավելի երջանիկ։

Ազատությունն իրական չէ

Հետապնդել ազատությանը նման է ծիածանի վերջը փնտրելուն։ Դա տեսողական պատրանք է՝ այնտեղ իրականում ոչինչ չկա։ Դու արդեն ունես այն, իսկ եթե՝ ոչ, ապա միակ իրական կաշկանդող գործոնը հենք քո սեփական մտածելակերպն է։

Եթե ցանկանում ես ամբողջ օրը սյորֆինգով զբաղվել, թռնել անձնական ինքնաթիռներով կամ ճամփորդել մեկ տարի, ապա սահմանիր այս ամենն որպես նպատակներ։ Թվարկածից ոչ մեկը ազատություն չէ, որովհետև (հաջորդող դավադրության զգուշացում) այս ամենից յուրաքանչյուրը և ազատություն է տալիս քեզ որոշակի հարցերում, և միաժամանակ սահմանափակում որոշ հարցերում։ Դու արդեն ունես ազատություն։

Դու ստրուկ չես։ Նպատակները նպատակներ են, ինքնաթիռները` առարկաներ։

Եթե սահմանում ես ազատությունն որպես` երբեվիցե ոչ ոքին ոչ մի բան չանելը և կատարելապես սեփական կանոններով շարժվելը, ապա ըստ էության դու թափառաշրջիկ ես։ Ոչ մի բիզնես ունեցող սեփականատեր ամբողջովին ազատ չէ այդ իմաստով։

Եթե ես սահմանեմ, որ իմ հաճախորդները սահմանափակում են ժամանակս (գրողը իրենց տանի) կամ որ «Commit Action”-ի իմ անձնակազմը սահմանափակում է ինձ՝ առաջնորդությանս կարիք ունենալու պատճառով, ապա ազատության իմ սահմանումը կկործանի իմ կյանքը, ինչպես նաև բազմաթիվ այլ մարդկանց կյանքը։ Եթե, իհարկե, ես նախընտրեմ հետևել այդ սահմանմանը։

Այս սահմանափակումներից խուսափելու փորձը երեխայական է։Սահմանափակումները օգնում են քեզ աճել։ Դրանք ոգեշնչում են ստեղծագործականությանը, ինչպես «Twitter»-ի և «Haikus»-ի դեպքում։ Ամեն առավոտ 500 բառ գրելը այդքան էլ ազատություն չէ, բայց այն կդարձնի քեզ երջանիկ և կբարելավի քո կյանքը։ Վերոհիշյալը մարզում է։

Սեփական ստարթափի համար կապիտալ ներգրրավելը ամենաքիչ ազատություն է, որը կարող էիր երբևէ ունենալ, բայց դա տալիս է քեզ փոփոխություն կատարելու փորձ և միլիոնատերների ակումբին միանալու հնարավորություն։ Արժե, եթե ունես հիանալի գաղափար և կատարողականության համբավ։
Ազատ լինելը՝ ոչ ոքին երբեք պարտավոր չլինել որևէ բան անելը, հավանաբար քեզ համար հետևանք կդառնա անկարող լինելու ինչ-որ մեկի համար որևէ բան անել։

Ավելի լավ է ընդհանրապես հրաժարվել դրանից որպես նպատակ։ Միակ նախազգուշացումն այն է, որ ազատությունը մի բան է, ինչ պետք է ապահովենք յուրաքանչյուրին, ով ստրկացված է։ Մեր դեպքում, գրեթե բոլորս արդեն ունենք այն, եկեք քայլենք դրա օգտագործմանն ընդառաջ։

Զրոյական սպառողական պարտք։ Քո ընտրությամբ արձակուրդ ստանալու բիզնես կառուցվածք և աղբյուրներ։ Սեփական վերադիր ծախսերը առանց լրացուցիչ եկամուտի ի վիճակի լինել մեկ տարի կրելը։ Վերոգրյալը սահմանելու համար լավ նպատակներ։ Ես մտածում են, դրան քեզ կտան այն զգացմունքը, որը փնտրում ես։ Դրանցից ոչ մեկը «ազատություն» չի, բայց դա լավ է։

Դրանից էլ ավե՞լ։ Ձգտիր շոշափելի այն նպատակների, որոնք կառուցում են ապահով, բազմազան, հարգված, միացված և սիրով լցված կյանք։ Եթե քաղցած ես ավելիին, ապա փորձիր անել որևէ վիթվարի բան։ Ստեղծիր որակ կյանքումդ՝ որակ առաջնորդությանդ մեջ կամ այն ամենի մեջ, ինչ կառուցում ես։

Published in Uncategorized

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *